Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում
21
Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով «Զատկի զինադադարից հետո մարտերը վերսկսվել են»․ ՌԴ ՊՆ Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է երեխաներին ճանապարհում դպրոց. Լուսանկարներ Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում Իրական Հայաստանում դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն»․ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյան (տեսանյութ) Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Դատապարտյալ է ինքնասպան եղել Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Ծառատունկին զուգահեռ խոչընդոտում են ծառերի բիզնեսին. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Փաշինյանն ուզում է Ալիևի հագով Սահմանադրություն գրել. Քրիստինե Վարդանյան Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Երեւան. Սուրբ Հարության ավանդական կանթեղներով երթը դեպի Հանրապետության հրապարակ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը

Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է. Գարեգին Երկրորդ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով.

«Սիրելի ժողովուրդ, Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է: Արցախի բռնազավթման և ամբողջական հայաթափման պայմաններում մենք շարունակում ենք նշել պատմական այս օրը, քանզի Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը, հայրերի ավանդներն ու սրբազան արժեքները, փայփայել լուսավոր գալիքի իր նվիրական երազները։ Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաև որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության: Բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը և չի կարող խլացնել արդարության ձայնը: Մենք հավատում ենք, որ պատմական մեր հիշատակները և մեր նախնյաց սխրանքները զորացնելու են մեզ և մեր ժողովուրդը հավատով ու հույսով հաղթահարելու է պատերազմի աղետալի հետևանքները, հայրենասեր ու ազգանվեր ոգով հետամուտ է լինելու իր համազգային իղձերի ու տեսիլքների իրականացմանը:

Արցախի Անկախության օրվա հիշատակումը ևս մեկ պատգամ է մեր ժողովրդին և մարդասիրության բարձր արժեքների ջատագով միջազգային հանրությանը՝ գործուն ջանքեր ներդնելու հանուն արդարության ու ճշմարտության հաղթանակի, հանուն արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության և Արցախի հայկական բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության: Նվիրական այս օրը մեր սրտաբուխ աղոթքը բարձրացնենք առ Աստված հանուն Արցախի ազատագրության ու պաշտպանության իրենց կյանքն ընծայած բոլոր քաջորդիների, ինչպես և Տիրոջ օգնականությունը հայցենք Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների և գերեվարված մեր բոլոր զավակների շուտափույթ ազատ արձակման համար: Թող Երկնավոր Տերը միշտ առկայծ պահի մեր ժողովրդի զավակների հոգիներում սերն ու հավատարմությունը հանդեպ հայրենի երկիրը, խաղաղություն ու մխիթարություն սփռի հայրենական մեր կյանքում և դեպի լուսավոր ու հաղթական հանգրվաններ առաջնորդի համայն ազգիս:

Ամեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan