Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ
Դիտել նաև
Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության.Մայր Աթոռ
Փաշինյանն ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը
Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում.
Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց
Բագրատ սրբազանն ու աջակիցները Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում են։
Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ)
Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհն այսօր՝ մայիսի 28-ի առավոտից ոստիկանները փակել են եւ լրագրողների թույլ չեն տալիս բարձրանալ:
Նշենք, որ նախատեսված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանական վերնախավի հետ այցելելու է հուշահամալիր:
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:
Աղբյուր՝ News.am