Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը
22
Արցախի հետ պատահածը բացառապես իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է. Բագրատ սրբազան Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն Թշնամին ապատեղեկատվություն է տարածել «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Պատերազմ Արցախում
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան Արցախի հետ պատահածը բացառապես իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է. Բագրատ սրբազան Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. ահազանգ․ Armlur.am Թշնամին ապատեղեկատվություն է տարածել Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Էթնիկ զտումների անխուսափելիությունը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ

Ո՛չ քարտեզ ունի, ո՛չ կադաստրի թուղթ, ո՛չ հայրենիք ու ոչ էլ մարդկություն. «Կարճ ասած». Տեսանյութ

Մեկ հարց ինձ, այնուամենայնիվ, շատ է հետաքրքրում՝ էդ ո՞նց է կարողացել Նիկոլ Փաշինյանը հավաքել թիմ ու բոլորին նույն որակի։ Մի հոգի չէ, երկու հոգի չէ․ Ազգային ժողովի խմբակցություն, Կառավարության կազմ, նախարարություններ, մարզպետներ՝ նույն՝ հանձնելու, հող ու Հայրենիք զիջելու դավաճանական գաղափարի շուրջ։ Երբ հարցում ենք անում փողոցում ու 100-ից մեկը ասում է՝ Արցախը պետք է հանձնենք, մենք հրապարակում ենք՝ որպես դատապարտելի, կործանված մարդու տեսակետ, հանրությունը պախարակում է։ Էս մարդը էդպես ո՞նց է կարողացել հատ-հատ ջոկել էդ մտածելակերպն ունեցող մարդկանց ու հավաքել մի տեղում։ Խոշորացույցո՞վ եք իրար գտել, հոտառությա՞մբ, թե՞ ինչ-որ խմբակում եք առաջ եղել, վրաներս խաբար չկար։ Չկա անգամ մի հոգի գոնե, որ հրաժարական տա, ինչ-որ պատճառ գտնի, ասի չեմ աշխատում ու դուրս գա էդ սեկտայից։ Սաղ համաձայն են զիջելու, կզելու, հանձնելու հետ։ Ազգային ժողովում Փաշինյանը ելույթ է ունենում 70 ՔՊ-ականի, կառավարության 15 անդամի առաջ, ասում է՝ պետք է տանք, ու մեկը չկա էդ թիմից, որ թողնի դուրս գա։ Էս մարդիկ մեր կողքին ապրել են երկար տարիներ, մի մասը եղել են պաշտոնների նախկինների՝ այդ նույն հողը պահողների ժամանակ, անգամ պատերազմի մասնակցել, հիմա խաչ են քաշում սաղ անցածի վրա։ Ահա թե պաշտոնը ինչ բան ա, փողը ինչ բան ա։ Մեծամասամբ ջահել տղաներ և աղջիկներ եք, մոտավորապես իմ տարիքի, նույն երկրում ապրել ենք, նույն օդը շնչել ենք, նույն դպրոցներում սովորել ենք, էդ ո՞նց դուք էդպիսին դարձաք։ Սաղիդ պատմության դասատուն Սուրեն Պապիկյա՞նն էր, չեմ հասկանում։

Անբարոյական քննարկում է տեղի ունենում․ ՔՊ-ական բիզնեսմեն պատգամավորն ասում է՝ խի՞ եք շեշտում, որ Արցախում հայեր են ապրում, հետո՞ ինչ, Բեյրութում էլ են ապրում, Գլենդելում էլ։ Ի՞նչ արձագանքես պատմական հայրենիք չունեցողին․ հասկանում ես, որ Արենյան Գուրգենի հետ երկխոսելու բան չկա, շփման եզր չկա, մենք ու ինքը ընդհանուր ոչ հայրենիք ունենք, ոչ հող ու երևի ոչ էլ կրոն։

ՔՊ-ական իշխանությունը մեզ արդեն քանի տարի տրամադրել է ոչ թե պահելու, պայքարելու, այլ հանձնումների։ Առաջ հանձնումներն արդարացնում էին նախկիններով, հիմա արդարացնում են մյուսը պահելու հույսով։ Առաջին անգամ սրանցից լսեցինք ձևակերպումը՝ Արցախը տանք, որ Հայաստանը պահենք։ Գիտե՞ք սա որն է․ որ ոտքը տալիս-վնասում է, փոխանակ բուժեն, պայքարեն այն պահելու առողջացնելու համար, բրախում են, թողնում են գանգրենա է առաջանում, հետո ասում են դե ձև չկա, պետք է մի ոտքդ կտրենք, որ կարողանանք մյուսը պահենք, բայց որտեղից էլ կտրում են, մեկ է՝ գանգրենան տարածվում է, հետո կտրում են մյուս ոտքը, ու մեկ էլ՝ էլ չկա, մահանում է։ Ի սկզբանե մեզ տրամադրում են, որ պետք է կորցնենք Ղարաբաղը, թե չէ պատերազմ կլինի․ ո՞րն է ավելի լավ երկուսն էլ կորցնե՞նք, թե՞ մեկը փրկենք։ Բայց ինչո՞ւ նման անբարոյական ընտրություն, ինչո՞ւ էդ կամ-կամը չկար մինչև ձեր գալը։ Ի՞նչ պատերազմով ես վախացնում։ Եթե 91 թվին ձեր նման մտածող լինեին, հիմա Հայաստանն էլ չէինք ունենա, թուրքերի մեջ գլուխներներդ կախ ապրելու էիք։ Հիմա ունենք ղեկավարող թիմ, որը թշնամուց է ուզում ինչ-որ կադաստրի թուղթ, թշնամուն հրավիրում է, որ գծի իմ երկրի սահմանները։ Խնդիրը կադաստրի տեղեկանքը չէ, խնդիրը դու ես, քո խելքն է, քո ուժն է, իրավունքներիդ տեր կանգնելու մտածողությունն է։ Ուկրաինան էլ կադաստրի տեղեկանք ուներ, Հյուսիսային Կիպրոսն էլ կադաստրի տեղեկանք ուներ, Կոստանդնուպոլիսն էլ կադաստրի տեղեկանք ուներ, բայց թուրքերը գրավեցին, դարձրին Ստամբուլ, Այա Սոֆիայի տաճարն էլ՝ մզկիթ։ Կամ էս ի՞նչ մտածելակերպ է, էդ մտածելակերպով, ո՞նց էինք պատկերացնում, որ այս վիճակին չպետք է հասնեինք․․․ Բա ի՞նչ պիտի լիներ մեր հալը, երբ քո երկրի ղեկավարողը այդ մտածողության մարդ է։ Էս մարդը ի սկզբանե տրամադրել է պարտության ու հանձնելու, կրկնում եմ՝ գուցե բնույթով թույլ լինելով՝ չի կարողացել մտածի բարձր պլանկաների մասին, դարձել է վարչապետ ու նշաձողեր իջեցրել․․․ Ախր, չի էլ իջեցրել՝ հրաժարվել է և վերջ։ Նիկոլի ամենասիրելի հաղորդման օրինակով ասեմ, թե ում է նման է իր քաղաքականությունը։ Մի հատ գեշ աղջիկ ոսկե ձկնիկ է բռնում․ Ձկնիկը հարցնում է՝ ի՞նչ կուզես, ասում է ուզում եմ քիթս երկար լինի, ականջներս մեծ, ոտքերս էլ մեկը մեկից ծուռ։ Էդքանը տալուց հետ ասում է առանց էն էլ գեշ էիր, ինչի՞ նորմալ բան չուզեցիր, պատասխանում է, թե՝ խի կարելի է՞ր։ Սա որ եկավ, իշխանության, իր առաջին ուզելու բանը եղավ բանանի գինը, Կարապի լճի փակ դռնակը, սրանից-նրանից մուռ հանելը, սարքելու փոխարեն, եղածը քանդելը, հիմա էլ թե բա՝ կադաստրի թուղթը, Հայաստան՝ առանց Արցախի, պետք ա՝ հողեր կտամ, պետքա՞ մարդիկ թող զոհվեն, դառնան փախստական, մի հատ թուղթ տվեք, ասեմ նայե՜ք, թուղթ չկար, ես ստացա։ Լուրջ եմ ասում, սենց բան չկա, իրոք որ, նենց տպավորություն է, ոնցոր էս տղեն սաղ կյանքը տնվոր է եղել, անօրինական ապրել է՝ մտածելով որ մի օր գալու են ասեն հել տեղիցդ, ու սաղ կյանք ինչոր բուդկա, կամ ավտոտնակի օրինականացնելու նպատակ է ունեցել ու չի հասել, տենց մնացել է մանկության ինչոր կոմպլեքս։

ՔՊ-ականների այսօրվա ելույթից հասկացա, որ մենք էս պահին լուրջ խնդիր ունենք Սյունիքի հետ կապված։ Ըստ երևույթին, սրանց վերցնելիք կադաստրի թղթում Մեղրին էլ չի մտնում, կարող է՝ ճանապարհի անվան տակ շատ մեծ միջանցք են տալիս ու սկսել են խոսել Մեղրիից։ Էս որակի բանակցողով կարող է վաղը հանկարծ հանձնեն ու ասեն՝ խեղճ հարիֆն ի՞նչ աներ։ Սրանք հանձնել են ինչ աչքների առաջ ընկել է, ինչքանը տեսել են հանձնել են ու հանձնում են, կարծես հոր տներից էին բերել, կամ իրենք էին նվաճել, բայց մեղադրում են էլի ու էլի իրենցից առաջ բոլորին։ Իրենցից առաջ ոչ մեկ չի հանձնել, հանձնել են իրենք, բայց մեղադրում են չհանձնողներին։ Երևի խնդիրն էլ հենց այդտեղ է․ երբեք էլ ոչինչի իրենք իրենցով չեն հասել, հասածներն էլ էս անիծված իշխանությունն է, որ ընկել է ձեռքները, ղեկը աջ ու ձախ են անում, պատերին խփելով, դե մեկ ա, իրենցը չի, տանում են գցեն ձորը, պրծնեն, մեկ ա քշել չսովորեցին այդպես էլ։

Հարցս ուղղում եմ ՔՊ-ականներին, հատկապես Հակոբ Արշակյանին․ որ ՍՄՍ-ով ա, փոստով ա՝ տեքստ ես ստանում, ելույթ ես ստանում, որ կարդաս, ձայնագրություն միացնես, գոնե ամսաթվերին նայի, գոնե ամբողջականը լսի։ Թե՞ կարող ա քեզ արգելել է լսես, կարծիք ունենաս․ Ռոբերտ Քոչարյանի՝ առաջին պատերազմի ժամանակ հարցազրույցը վերցրել է, որը 7 շրջանները վերցնելու մասին էր ու ասում է՝ տեսեք ուզում էր հանձներ 7 շրջանները։ Միացրել է ձայնագրություն, որը արվել է էն ժամանակ, երբ Քոչարյանը պատերազմում հաղթում էր։ Արշակյան, բա որ Քոչարյանը հանձնում էր, բա ինչի՞ ոչ թե Քոչարյանը հանձնեց, այլ դրանից 27 տարի անց դու ու քո շեֆը։

Կարճ ասած՝ Կրկնում եմ միտքը, որ էլի եմ ասել ու հավանաբար՝ էլի կասեմ․ որևէ ղեկավարի գնահատում են, պատմության մեջ գրում են, թե ինչ սահմաններով հայրենիք է ժառանգություն ստացել, ինչ սահմաններով է փոխանցել հաջորդին։ Դուք թուրքին հանձնել եք շուրջ 200 գյուղ, 6 քաղաք, 110 դպրոց, 20 մանկապարտեզ, 160 վանք ու եկեղեցի, 10-ից ավելի թանգարան և այլն․ կարո՞ղ եք մի հատ փայտե զուգարան բերել՝ թշնամուն սահմանակից գյուղի ծայրին ու ասեք՝ այ էս մեկը Քոչարյանը հանձնել է։ Դու հանձնել ես ինչ աչքովդ ընկել է կամ չի ընկել, բայց ասում ես՝ ժողովուրդ, Քոչարյանը հանձնում էր ու որպես ապացույց բերում ես Նիկոլի ընտանեկան թերթից մի հոդված։ Էն նույն թերթից, որը Քոչարյանի ժամանակ ինչ կառուցվել է, ասում էր իրենն ա։ Քոչարյանի ժամանակ, երկիր ա զարգացել, մեծացել է սերունդ, դու էլ առոք փառոք մեծացել ես ու դարձել ես նիկոլական։ Ձեր օրոք քա՞նի հոգու չթողեցիք մեծանան, ձեր պատճառով քա՞նի հոգի չապրեց։ Էդ մեծ մեծ խոսալներդ մի կողմ, գիշերները քնել ստացվում ա՞։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan