Թբիլիսիում գտնվել են հայկական գրությամբ տապանաքարեր, որոնք կիրառվել են որպես դպրոցի աստիճան
![Թբիլիսիում գտնվել են հայկական գրությամբ տապանաքարեր, որոնք կիրառվել են որպես դպրոցի աստիճան](/timthumb.php?src=/disc/20-05-23/525c1284b29fa7e9dff1f19059c888c3.jpg&w=450)
Դիտել նաև
Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում
Ինչո՞ւ են ամերիկացիները փորձում խամաճիկացնել Հայաստանը, պատժել Վրաստանին, բայց հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին
Փաշինյանը Հայաստանը կանգնեցրել է շատ վտանգավոր փակուղու առաջ․ ո՞րն է ելքը․ Երվանդ Բոզոյան
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Վրաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող , նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնում են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից:
Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:
Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ: