Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ․ Տիգրան Աբրահամյան

Դիտել նաև
Մեծ խնդրանք բոլորին․ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել
1945 -2023 Գերմանիա-Ադրբեջան․ Օրվա կադր
Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան
Փչացնելով քվեաթերթիկը՝ օգնում ես Ալիևին: Փոշիացնելով ձայնդ՝ օգնում ես Ալիևին
Եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, Արցախում իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն
«Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ:
Սրանց տեսակի համար տարբերություն չկա, թե դիմացինը հերոսի ծնող է՞, իր իրավունքները պաշտպանող քաղաքացի՞, թե՞ պարզապես մայթով քայլող պատական անցորդ:
Ստանում են հրաման` պաշտպանել նիկոլական իշխանությունը ու առաջ:
Սրանց նմանները որպես գործիք մեկ-երկու դրվագում ծառայում են տերերին, հետո անվերադարձ շպրտվում աղբանոց:
Ի դեպ, որ դրանց կենսագրությանը ծանոթանում ես` հատուկ ընտրված անսկզբունք, անհայրենիք դեմքեր են, որոնց միակ «առաքելությունը» ստորաքարշություն դրսևորելն է:
Նահատակված ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից