Պուտինը և Ռայիսին մասնակցում են Ռեշտ երկաթուղային հատվածի համաձայնագրի ստորագրման արարողությանը

Դիտել նաև
ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը
Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ
Իրանը և ՌԴ-ն դեմ են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը. Շոյգուի և Աշտիանիի հայտարարությունը
Իրանը և ՌԴ-ն դեմ են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը. Շոյգուի և Աշտիանիի հայտարարությունը
Իրանը թույլ չի տա փակել Հայաստանն Իրանին կապող իր պատմական ճանապարհը. արտգործնախարար
Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցում են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսական պետության ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծման, շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումները։
Համաձայնագիրը կստորագրեն Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։