Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Մեկօրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը․ Եվգենի Սատանովսկի. Տեսանյութ
27
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է, դա մեր պետության վերջին շանսն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռները ՀՀ են տեղափոխել վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են իրենց զոհերի թիվը Ջերմուկը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին. հայտարարություն Կարևոր է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկրների միջև անջրպետը. Պետդեպ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է ԱՀ-ի հումանիտար ճգնաժամը Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան

Փաշինյանն այդ երեխաներին թրաֆիքինգի զոհ է դարձրել․ Գեղամ Մանուկյան

Ամենաանթույլատրելի երևույթն այն է, որ համաշխարհային իրավական, դիվանագիտական, քաղաքական կյանքում հայտարարվում է, որ իբր թե մեկմեկու տարածքային ամբողջականությունը ճանաչում են կիլոմետրեր հաշվելով։

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառանալով մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։ «Տարածքային ամբողջականություն հասկացությունը, դա սահմանների ճանաչում չէ, դա ընդհանուր ձևակերպում է, որը հետո ենթադրում է իրենից սահմանների ճշգրտում, սահմանագծում, սահմանազատում և ոտքի վրա կիլոմետրաժով հաշվել միայն կարող էին անպատասխանատու մարդիկ, ովքեր սեփական երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության ապահովման, սահմանադարական պարտականությունները չեն կատարում։

Անթույլատրելի է նաև «Ղարաբաղի նշաձող իջեցում» ձևակերպումը, որը այս իշխանություններն արդեն 2 տարի է շրջանառում են։ Դրանից պարզ է դառնում, որ այս իշխանությունն ամբողջապես հրաժարվում է արցախահայությունից, արցախահայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից և ամբողջապես պատրաստ է հանձնել Արցախը Ադրբեջանին»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ եվրոպացի դիվանագետի կողմից 2 երկրների անունից արված հայտարարությունը ՀՀ տարածքում իրավական, սահմանադրական որևէ ուժ չունի․ «Եթե Փաշինյանը համաձայնվել է նման ձևակերպումների՝ հերթական քրեական մեղքն է իր վրա վերցրել, ավելացնելով հետագա պատասխանատվության այն մեծ բեռը, որն իր ուսերի վրա արդեն կրում էր»,-ասաց նա։ Հարցին, թե հնարավոր է հունիսի 1-ին նախատեսված հերթական եռակողմ հանդիպմանը ստորագրվի «խաղաղության պայմանագիրը», ընդդիմադիր գործիչը նշեց, որ վստահ է, որ Փաշինյանի ամենամեծ վախը սեփական ժողովրդի, հասարակության ընդվզումն է․ «Փաշինյանը որքան էլ կա՛մ սեփական ցանկությամբ, կա՛մ ճնշումների տակ շտապի որևէ փաստաթուղթ ստորագրել, սեփական երկրում հասարակության ընդվզման վախը նրան կպարտադրի, որ նման քայլի չգնա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Արցախում Սամվել Բաբայանի գլխավորությամբ տեղի ունեցած հանրահավաքին, դաշնակցական գործիչը շեշտեց, որ պետք է թույլ չտալ Արցախի միասնականությունը սասանող ցանկացած գործողություն․ «Արցախի իրավունքների պատշտպանությունը, Արցախի ապագան, պետականության թիվ մեկ գրավականը Արցախի միասնականությունն ու համախմբվածությունն է։ Թույլ չպետք է տալ այդ միասնականությունը սասանող ցանկացած գործողություն՝ լինի դա ուղղորդված սեփական քաղաքական, կամ այլ ամբիցիաներով, լինի դա ուղղորդված ՀՀ իշխանությունների կողմից»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ներքին Բազմաբերդ համայնք այցի ընթացքում դպրոցականների հետ զրույցին, որտեղ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է», պատգամավորը նշեց, որ Փաշինյանը երեխաներին թրաքիֆինգի զոհ է դարձնում․ «Փաշինյանն այդ երեխաներին թրաֆիքինգի զոհ է դարձրել։ Իրականում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվոց ՀԿ-ները շատ արագ պետք է արձագանքեին սրան։ Ուղղակի ողբերգական է տեսնել այն ուսուցիչներին, որոնք լսում էին Փաշինյանի զառանցանքները, որն առաջին անգամ չէ, որ հայտարարում էր։

Ուղղակի մտքի արտաթորանքով Փաշինյանը փորձում է իր ազգադավ գաղափարները Օվերտոնի պատուհանի սկզբունքն օգտագործելով հրամցնել հասարակությանը»,- ասաց դաշնակցական գործիչը՝ ավելացնելով, որ ինքնին որպես կերպար Փաշինյանը մարմնացնում է զիջումների, պարտության կերպարը և ավելի վատթարացում միշտ էլ կարելի է իրենից սպասել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan