Ի դեմս Միշա Աղվանի Թադևոսյանի, ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհուրդը նոր անդամ ունի
![Ի դեմս Միշա Աղվանի Թադևոսյանի, ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհուրդը նոր անդամ ունի](/timthumb.php?src=/disc/12-05-23/942b5006827d49053f8f2f5833ea0b11.jpg&w=450)
ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Ի դեմս Միշա Աղվանի Թադևոսյանի, ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհուրդը նոր անդամ ունի:
Ծնվել է 1966 թվականին: Ունի երկու բարձրագույն կրթություն: Ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը, կազմակերպել մարտական ակտիվ գործողություններ: Ազատագրական շարժմամբ պայմանավորված` հետագա մարտական ուղին շարունակել է երկրի ուժային կառույցներում, ղեկավարել առանցքային ստորաբաժանումներ:
2003-2008թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության նախարարությունում, գլխավորել հատուկ մարտական ստորաբաժանումների վարչությունը:
Մ. Թադևոսյանը գնդապետ է, ԵԿՄ և «Արծիվ» մահապարտների միության անդամ, պարգևատրվել է ՀՀ «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ինչպես նաև գերատեսչական մի շարք մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից