Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ
16
Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը է՛լ առաջվա «նախշուն»-ը չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք․ «Մայր Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հլը տուր ստեղ. լարված իրավիճակ 14/37 ընտրատեղամասում. Կույր կնոջն այդպես էլ չհաջողվեց ընտրություն կատարել Ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը․ ԿԸՀ Ընտրողներին «ուղղորդող» անձը Խոյի համայնքապետի աներն է Սույն անձը մարդկանց է ուղեկցում ընտրատեղամաս Բաց քվեարկություն է իրականացվել․ «Մայր Հայաստանի» վստահված անձ (տեսանյութ) «Մայր Հայաստանը» Մայր Աթոռի կողքին է․ Գրիշա Հարությունյանը քվեարկեց հարազատ Դողս գյուղում (տեսանյութ) ՔՊ կուսակցության լրատվամիջոցը, բնականաբար, սուտ է տարածել Ընտրակեղծիքներ, կուտակումներ. Մեխակյանը չի հասնի նպատակին․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ժամը 11։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 5283 մարդ Քաղաքացին առավոտից մարդկանց է ուղղորդված բերում քվեարկության. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 14/29 տեղամասում խախտում է նկատվել (տեսանյութ) 14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները «Մայր Հայաստանի» ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը քվեարկեց Ծաղկունքում (տեսանյութ) «Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը...» Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում․ «Հայաքվե» «Աղոթքի նախաճաշին» եկած քրիստոնեական կազմակերպությանը չեն թույլատրել այցելել կալանավորված հոգևորականներին Ընտրությունը կատարեցինք աղոթքով, ասելով, որ արդար ընթացք ունենա. Գարեգին Երկրորդ Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ՝ Վաղարշապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին ԿԸՀ–ն մերժել է «Անկախ դիտորդի» դիմումը, որն ուղղված էր «ոչ նիկոլական» դիտորդական խմբերի դեմ Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվեցին (ուղիղ) Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել (լուսանկար) Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Քաղաքական հետապնդումները «Մայր Հայաստանի» դեմ նոր թափ են հավաքում (տեսանյութ) Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու Աբովյանում կատարված սպանության համար կասկածվողները ձերբակալվել են. ՆԳՆ Քաստինգը հայտարարված է Ինչու է Երևանն Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ

Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որը նորկայացնում ենք ստորև.

Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001թ. դեկտեմբերի 28-ի օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Առաջարկվող այս փոփոխությունն Ազգային ժողովում երեկ բուռն քննարկումների տեղիք տվեց, ինչը բնական էր, քանի որ  հիմնավորումներ չէին ներկայացվում, թե ինչո՞ւ է հիմա այս փոփոխությունը նախաձեռնվում, դրա արդյունքում ի՞նչ բնույթի փաստաթղթեր են ոչնչացվելու որոնք մինչ այժմ չէին ոչնչացվել և սահմանված ժամկետներով կամ մշտապես պահպանվում էին արխիվում:

Փոփոխությունը հեղինակող կողմն ընդամենը պարզաբանեց, որ արխիվի նյութերի ոչնչացման համար որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել և այս փոփոխությունն արվում է այն տրամաբանությամբ, որ ունենանք դրանք ոչնչացնելու համար լիազորող նորմ: 

Ընդդիմադիր պատգամավորների տագնապը, մտահոգությունն ըստ էության այն էր, որ իշխանություններն այս կերպ  ձգտում են  ոչնչացնել 44-օրյա պատերազմին, գործակալներին, գործակալական ցանցերին կամ կարևորվող այլ փաստերին վերաբերող, արխիվում պահվող  նյութերը, ուստի նրանց կողմից առաջարկվեց  նշված օրենսդրական փոփոխությունը վերաձևակերպել հետևյալ խմբագրմամբ.  «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվելուց հետո կարող են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ոչնչացվել»: 

Ընդդիմության առաջարկի մեջ էականն այն է, որ ոչնչացման ենթակա փաստաթղթերը պետք է գաղտնազերծվեն, ապա նոր ոչնչացվեն, սակայն առաջարկությունը մերժվեց իշխանության ներկայացուցիչների կողմից և ընդունվեց իրենց ներկայացրած տարբերակը:

Հաշվի առնելով հարցի հասարակական հնչեղությունը, բուռն քննարկումները, ինչպես նաև լրատվականների կողմից մեզ ուղղված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում որոշակի պարզաբանում տալ:

Թյուր է այն կարծիքը, որ անվտանգության ծառայությունում փաստաթղթերն առհասարակ չեն ոչնչացվում, անխտիր արխիվացվում և պահպանվում են բոլորը: Այս գործընթացը հստակ կանոնակարգված է ներքին հրամաններով: Կախված փաստաթղթի բովանդակությունից,  գաղտնիության աստիճանից`հստակ սահմանված են դրանց հաշվառման, պահպանման ժամկետները, արխիվացման /թվայնացման/  կամ ոչնչացման ընթացակարգը, նույնիսկ արխիվացված նյութերից օգտվելու կարգը: Ընդ որում կան փաստաթղթեր, որոնք ընդհանրապես ենթակա չեն ոչնչացման: Եթե չի ոչնչացվում, արխիվացվում է փաստաթուղթը, ուրեմն կան դրա իրավական հիմքերն ու անհրաժեշտությունը: 

Իսկապես անհասկանալի է, թե ինչո'ւ է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի ոչնչացման համար: Եթե դրանք այնուամենայնիվ ոչնչացվելու են, դրանից առաջ արդյո՞ք  թվայնացվելու և այդ տեսքով պահպանվելու են, թե ոչ, ով և ինչ չափորոշիչների հիման վրա է որոշելու, թե արխիվացված նյութերից որո'նք են պահպանվելու և որո'նք են ոչնչացվելու:

Զուգահեռաբար հարկ ենք համարում նկատել, որ սխալ է  ընդդիմության առաջարկությունը` ոչնչացումից առաջ նյութերի պարտադիր գաղտնազերծումը, քանի որ դրանք հանրությանը հասանելի դարձնելու դեպքում իսկապես կարող է պետական անվտանգությանը  կամ անձանց օրինական շահերին վնաս պատճառվել:

Հետևաբար օրենսդրական այս փոփոխության նախաձեռնողները պետք է պատգամավորներին, հանրությանը հնարավորինս մատչելի բացատրեն, թե օրենսդրական այս նոր գործիքակազմով ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել, որոնք փաստորեն մինչ այդ չեն ոչնչացվել և ԱԱԾ արխիվում ունեցել են պահպանության համապատասխան ժամկետներ,  ռեժիմ: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan