Մենք խայտառակ եղանք, երբ ռևանշիստ լինելը սկսեց մեր երկրում որպես վիրավորանք հնչել ու ոչ միայն թշնամու, այլ նաև մեր իշխանությունների ու մեր հայրենակիցների

Ինչ խոսք լավ է, որ գոնե դրա հագածն ու պրատակոլին չհամապատասխանելը ոմանց հանեց լեթարգիական քնից, որի մեջ գտնվում էին արդեն հինգ տարի, բայց քանզի նոր եք արթնացել, մի քանի բան ասեմ։
Մենք այսօր չենք խայտառակ եղել, մենք ամեն օր, ամեն ժամ և ամեն վայրկյան ենք խայտառակ լինում արդեն հինգ տարի։
Դուք չեք հիշի, թե ինչպես օրինակ Շառլ Ազնավուրի թաղման ժամանակ խայտառակ եղանք, բայց անգամ դա էլ կարևոր չի։
Մենք խայտառակ եղանք, երբ հաղթանակած երկրից վերածվեցինք կապիտուլյացիա ստորագրած երկրի, որի ղեկավարը ոչ միայն վերընտրվեց, այլ մանդատ ստացավ արանքից հանելու բոլոր նրանց, ովքեր չէին համակերպվում պարտության հետ և ռևանշի էին ձգտում։
Մենք խայտառակ եղանք, երբ ռևանշիստ լինելը սկսեց մեր երկրում որպես վիրավորանք հնչել ու ոչ միայն թշնամու, այլ նաև մեր իշխանությունների ու մեր հայրենակիցների, ցավոք նաև ձեզանից շատերի կողմից։
Մենք խայտառակ եղանք, երբ ժողովրդի մեծ մասը նվաստացման ու պատերազմի միջից ընտրեց նվաստացումն ու ստացավ երկուսն էլ։
Մենք խայտառակ եղանք, երբ հերոսների ծնողներին քարշ տալով հեռացրեցին իրենց որդիների շիրիմների մոտից, որ այնտեղ հռհռացողների խունտան հերթական անգամ պղծի այդ շիրիմները։
Ու մենք դեռ շատ ենք խայտառակ լինելու, քանի գոնե ժողովրդի 3-5 տոկոսն արթնանալուց և գիտակցելուց բացի ոտքի չի կանգնել։
Գոնե 3-5 տոկոսը
Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից