Հանգամանքների բերումով այսօր մի վիճակում ենք, երբ դարերի անթափանց խավարից նորից եկել և մեր առջև հառնել է Հայաստանում օսմանյան լծի հաստատման սպառնալիքը. Տեսանյութ

ՄԱՅԻՍԻ 9-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
• Սիրելի՛ ընթերցողներ, շնորհավորում եմ եռատոնի՝ Շուշիի ազատագրման, Արցախի Պաշտպանության բանակի ձևավորման և նացիզմի դեմ Հայրենական պատերազմում հաղթանակի տոների առթիվ։
• Շուշին այսօր գողացված է մեզնից, Արցախի բանակը՝ կազմաքանդված, իսկ հակահայկական նացիզմը նորից մոլեգնում է մեր անմիջական հարևանությամբ և ոչ միայն։ Մեր սերնդին բաժին է վիճակվել լուծելու ազգային-քաղաքական այս հարցերը և վերականգնելու եռատոնի իսկական արժեքը։
• Հանգամանքների բերումով այսօր մի վիճակում ենք, երբ դարերի անթափանց խավարից նորից եկել և մեր առջև հառնել է Հայաստանում օսմանյան լծի հաստատման սպառնալիքը։ Հայաստանում բռնությամբ գահի բազմեցված դե-ֆակտո թուրքական վարչախումբը հենց այդ օրակարգն է սպասարկում։
• Այս մտքերն էին ինձ ուղեկցում, երբ ձայնագրում էի աշուղ Ֆահրատի հայտնի երգը՝ գրված Սասունի 1894 թ․ ինքնապաշտպանության մասին՝ արձանագրելով, թե որքան նմանություններ կան այսօրվա և անցյալի միջև, և թե որքան ճշտությամբ է ի ծնե կույր հեղինակը տեսել թուրքական բռնակալության դավադիր նպատակները, որ անփոփոխ են մինչ օրս․
«Քոյրն եղբօրից բաժանելու եկել են,
Հայր և որդի սպանելու եկել են։
Ի սէր Աստծու դժուար է -
Հպատակուել Իսլամին,
Լաւ է մեռնել առանց հաց,
Քան թէ յանձնուել թուրքին,
Անխիղճ են ու անաստուած»։
ԻՍԿ ԼՈՒԾՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՅՍՕՐ, ՄԵԿՆ Է՝
«Գարնան ելման գետի նման գոռալէն,
Թափուենք դէպի մեր դուշմանը փռփռալէն։
Թող որոտան հրացանք,
Մեր ժայռերի ծերպերից,
Թող խոցոտւի շուն վալին,
Շանթենք չար սուլթանի սիրտը,
Որպէս կայծակ երկնքից»։
Երգի ստեղծման համար շնորհակալություն եմ հայտնում դուդուկահար Վաչե Pashinyanին, դհոլահար Քրիստինե Hovsepyanին և հնչյունային ռեժիսոր և ձայնագրող Hayk Ղևոնդյանին։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից