Վարչապետի թերի գիտելիքների հետևանքն անդադառնում է ամբողջ ժողովրդին վրա․ Մանուկյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ
«Էս 5 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի կողմից ԼՂ մասին եղել են այնքան հայտարարություններ, որ վաղը գիտական աշխատանքի նյութ կարող է դառնալ և իրականում այնքան խճճված ու իրարամերժ է խոսել»,-ԱԺ-ում խոսքն նուղղելով Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով․
«Ասում եք ու ասում, ասում եք ու ասում․․․ Ցանկացած պաշտոնի եկած մարդը, ինստիտուցիոնալ հիշողության համար, պետք է խորհրդակցի նախկինների հետ, բայց մինչև հիմա ինձ հայտնի է միայն մեկ հայտարարություն , որ ասել եք՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել ենք բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր , այլ մարդ, պաշտոնյա կա՞ նախկին, որի հետ քննարկվել է»,-հարցադրեց ընդդիմադիր պատգամավորը։
Փաշինյանի պատասխանից հետո, Գեղամ Մանուկյանն ընդգծեց․ «Մեր ժողովրդի դժբախտությունն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին և 2020 թվականին տարբեր կերպ է ընկալել 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության հռչակման փաստաթուղթը, որը ողբերգական հետևանք է ունեցել Արցախի և ՀՀ –ի նկատմամբ։ Նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե խորհրդային Հայաստանն ո՞ւմից է անկախացել ․ 91 թվի թերթ կտամ հետո ծանոթացեք»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։