Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան Կադաստրն ու Կասանդրան ԱՄՆ նախագահը չի սահմանափակվոել պարզապես ընկնելով, այլ նաև գլխով հարվածել է ուղղաթիռին . Տեսանյութ
2
Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը «Հանրության մեջ այս կառավարության հրաժարականի պահանջ կա. մեր նպատակն է հասնել այդ հրաժարականին ու ձևավորել ժամանակավոր կառավարություն». Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Փաշինյանը մեկնում է Թուրքիա Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 10 հազար դոլար Պիտի ճնշենք կառավարությանը, մարդիկ թող հասկանան` հետ գնալու տեղ չկա. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ Կարմիր խաչն Արցախից 18 բուժառու է տեղափոխել Հայաստան Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորներին. մանրամասներ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում Արցախի հարցով ստորագրահավաքը մեկնարկել է Քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ղայթմազյանի նկատմամբ Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Սահմանադրական դատարանը 733 մլն դրամ է ծախսել Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի նիստը Հո՞ «սալյուտ» չենք խփելու. Տիգրանաշենի վարչական ղեկավարը՝ գյուղի հնարավոր հանձնման մասին Արայիկ Հարությունյանի համար ժամանակը շատ թանկ է, որ մետրոյով երթևեկի. Տեսանյութ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ 45-ԱՄՅԱԿԸ «Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման. Տեսանյութ Արկադի Դումիկյանը և Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են համատեղ տեսահոլովակ Երևանի մասին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ «Ի՞նչ եք սպասում մի մարդուց, ով հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից, որ Թուրքիան, Ադրբեջանը չջղայնանան». Շարմազանով. Տեսանյութ Իմ ղեկավարի տեսակետները կիսում եմ Արցախի և անկլավների մասով, այլապես այդ քաղաքական թիմում չէի լինի. Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ «Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների ատեստացիա». Ոսկան Սարգսյան Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից Եթե Փաշինյանը մնաց, Տիգրանաշենին սպասվում է Շուռնուխի ճակատագիրը․ Արթուր Խաչատրյան․ Տեսանյութ Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ Ֆեյք պահողն էլ ես էի՞, դուք մենակ Փաշինյանին քննադատողներին եք ուշադիր․ Մինասյանը՝ Հարությունյանին. Տեսանյութ Էրդողանը կհետևի Մխիթարյանի խաղի՞ն Մոտենում ենք վերջին, և այն մեր հավաքական որոշումից ու գործողությունից է կախված` ինչպես կավարտվի․ Գերասիմ Վարդանյան Մետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում առկա մարտահրավերներին 40 հարցից 2-ն եք զեկուցում, կառավարության նիստի իմաստը էլ ո՞րն է. Խաչատրյանը՝ Հարությունյանին. Տեսանյութ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանի հարցազրույցը Armenian News Network-ին. Տեսանյութ

Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը

«Հրապարակը» գրում է. «Թվում էր՝ Հայաստանը հետպատերազմյան տարիների ընթացքում պետք է առավել սերտացներ հարաբերությունները ռազմավարական եւ բնական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Հատկապես, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով ՀՀ քաղաքացիներին վախի մթնոլորտում են պահում՝ գուժելով էսկալացիայի վտանգի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել ցեղասպանների հետ, փոխարենը մերժում է դաշնակիցների օգնությունը: Ընդամենը վերջերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանը մերժել է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկը: Մենք տեղեկություններ ունենք, որ ՀՀ իշխանությունները մերժել են նաեւ Սյունիքում Իրանի հետ համատեղ զորավարժությունների, ինչպես նաեւ ռազմական փոխօգնության հուշագիր ստորագրելու առաջարկը։

Եղե՞լ է արդյոք Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ․ հարցին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին խուսափողական պատասխան էր տվել՝ փետրվարի սկզբներին ՀՀ-ում հրավիրված երկկողմ հարաբերություններին նվիրված գիտաժողովում։ ՀՀ-ում Իրանի դեսպանի կարծիքով` ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը Հայաստանի եւ Իրանի շահերից չի բխում։ Դիվանագետը նշել էր, որ հարգանքով է վերաբերվում բոլոր այն որոշումներին, որոնք կայացվում են Հայաստանի եւ Իրանի կողմից ռազմական ոլորտում, եւ ցանկացած որոշում կամ քայլ, որը ձեռնարկվում է, ունի իր տրամաբանական արդյունքը: «Եթե դա բխում է երկրի շահերից, ապա համապատասխան նախարարը, տվյալ դեպքում՝ Սուրեն Պապիկյանը, անհրաժեշտության դեպքում կհնչեցնի։ Նույնը վերաբերում է նաեւ Իրանի բարձրաստիճան զինվորականներին։ Թե ինչ են նրանք մտադիր ձեռնարկել, ինչը՝ ոչ, իրենք պետք է ասեն»,- ասել էր դեսպանը։

 

 

Եղե՞լ է արդյոք ռազմական փոխօգնության հուշագիր ստորագրելու առաջարկ, եւ ի՞նչ է պատասխանել պաշտոնական Երեւանը։ Մեր այս հարցը լսելով՝ ԱԳՆ-ից հորդորեցին գրավոր ձեւակերպել, խոստացան պատասխանել, սակայն այդպես էլ պատասխան չեղավ։ Ուշագրավ է, սակայն, որ Թեհրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի խուսափում պարբերաբար ցուցադրել իր վերաբերմունքը Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ու հայտարարում է, որ կտրականապես դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության եւ Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Տեղական լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախօրեին իրանական ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Փաքփուրն է այցելել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակից շրջաններում տեղակայված իրենց ստորաբաժանումներին, զրուցել զինվորականների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստվածության մակարդակը, զգոնությունը։

 

«Անվտանգության հարցը ցուրտ, շոգ, տոն ու աշխատանքային օրեր չի ճանաչում, մենք պետք է լինենք հնարավորինս զգոն, պատրաստված, միշտ ուշադիր եղեք այս հարցերին»,- ասել է նա։ Գեներալի այցի մասին հրապարակումների մեջ ուշագրավ հիշեցում կա, որ դեռ հունվարին Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, միջազգային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով սեպտեմբերյան ագրեսիային, հայտարարել էր, որ Բաքուն իրականում ավելի լայնածավալ ռազմական գործողություններ է նախապատրաստում Հայաստանի դեմ, ինչի մասին վկայում են հետախուզության տվյալները։ Սակայն Հայաստանի հարավային հարեւան Իրանի գործողություններն ու հռետորաբանությունն օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը։

 

Իրանագետ Ժաննա Վարդանյանին հարցրինք՝ արդյոք բավարար ռազմաքաղաքական փոխգործակցություն կա՞ Հայաստանի եւ Իրանի միջեւ։ «Այո, ճիշտ եք, մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ Իրանի կողմից համատեղ՝ եռակողմ զորավարժություններ անցկացնելու առաջարկի մասին, նաեւ՝ Ռուսաստանի ներգրավմամբ, կամ ռազմական համագործակցությունն ավելի խորացնելու առաջարկներ, որոնք կա՛մ չեն ընդունվել, կա՛մ չեն կայացել։ Բայց թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, դժվար է ասել։ Պետք է նկատել, որ կան նաեւ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հրապարակումներ եւ ոչ միայն։ Հայաստանում Իրանի դեսպանը վերջերս մի միջոցառման շրջանակներում, եթե հիշում եք, ռազմական համագործակցության հարցին հստակ պատասխան չէր տվել, բայց հասկացրել էր, որ կա որոշակի համագործակցություն, որի մասին ցանկալի չէ, որ հրապարակայնորեն խոսվի, գրվի»,- նկատում է իրանագետը եւ հավելում, որ Հայաստանը, իրապես, պետք է ռազմաքաղաքական նոր համագործակցություն զարգացնի Իրանի հետ. «Լինի այդ համագործակցությունը համատեղ արդյունաբերության ստեղծման, զինտեխնիկայի գնումների տեսքով, թե այլ կերպ՝ մենք պետք է ողջունենք, բաց չթողնենք շանսը, հատկապես հաշվի առնելով այն իրավիճակը, որում հիմա գտնվում է Հայաստանը»: Մանավանդ՝ Իրանն անօդաչու թռչող սարքերի լուրջ արտադրություն ունի, ՀՕՊ համակարգեր։

 

Եթե ՀՀ իշխանությունը, հանուն Արեւմուտքի, մերժում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, արդյոք կգնա՞ Իրանի հետ թեկուզ ստվերային փոխգործակցության։ «Ենթադրվում է, որ, այո, զորավարժությունները գոնե տեսանելի կլինեին, եթե լինեին: Դժվար թե գաղտնի զորավարժություններ անցկացնեին: Ռազմատեխնիկական համագործակցություն կարող է լինել, բայց չբացահայտվել, իմ տպավորությամբ՝ հենց իրանական կողմը շահագրգռված չէ, որ բացահայտվի այդ գործակցությունը»։

 

Հիշեցրինք, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցուցադրաբար այցեր է կատարում սահմանային ստորաբաժանումներ։ «Դա խնդիր չէ, բայց զենքի գնումների մասին ակնհայտ է, որ չեն ցանկանում խոսել»։

 

Ի դեպ, օրերս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել կառավարության ծրագրի 2022 թ. հաշվետվությունը, որում հատուկ բաժնով անդրադարձ կա նաեւ Հայաստան-Իրան հարաբերություններին․ «Շարունակվել է բարձր մակարդակի երկխոսությունն ԻԻՀ-ի հետ: Նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատեւ աշխատանքային այց է կատարել ԻԻՀ, որի ընթացքում ստորագրվել է «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի 2 հանդիպում եւ 4 հեռախոսազրույց: 2022 թ. մայիսի 10-11-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երեւանում կայացել է ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 2023 թ. հունվարի 30-31-ը Թեհրանում կայացել է ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստը: 2022 թ. հոկտեմբերին Կապանում բացվել է ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսություն: Իրանական կողմից 2022 թ. ընթացքում տեղի են ունեցել հետեւյալ այցերը ՀՀ՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամին, տնտեսական հարցերի եւ ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզի: Նույն ժամանակահատվածում ԻԻՀ են այցելել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: ՀՀ-ԻԻՀ առեւտրաշրջանառությունը, 2022 թ. արդյունքներով, կազմել է շուրջ 711 մլն ԱՄՆ դոլար, 2021 թվականի շուրջ 503,5 մլն ԱՄՆ դոլարի համեմատ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով շուրջ 42%-ով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan