Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Դիտել նաև
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները
Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Իրանում լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցու են ձերբակալել
Իրանում երկրաշարժ է եղել
Իսրայելի բանակի շտաբի պետը հայտարարել է Իրանի հետ պատերազմի հավանականության մասին
Մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ իրանցի նախարարը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Նախարարները կքննարկեն արդիական միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը, Կասպից ծովի խնդիրը և այլ հարցեր:
Անդրադարձ կլինի նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը:
Աղբյուր՝ 24news.am