ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ
Դիտել նաև
Շամշադինի Պառավաքար գյուղում նույնպես կբացվի կիրակնօրյա դպրոց. արդեն 130 երեխա են գրանցվել
Տավուշեցուն մտահոգում է «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները
Կաշառք ստանալու գործով կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը
Ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը․ նա տեղափոխվել է հոսպիտալ
Տավուշում հազարավոր հեկտարներով ոռոգելի հողատարածքներ մնում են անջրդի․ Գառնիկ Դանիելյան
Տեղեկացրել եմ, որ շուրջ երկու տարի ծագումով Կոտ դ՜ Իվուարից Յաո Սիլվիոն Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի տղաներին ֆուտբոլ խաղալ է սովորեցնում, որ նրա թիմին մարզական պարագներով օգնելու համար համացանցում դրամական հանգանակություն է կատարվում։ Սիլվիոն ինձ հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրեն օգնել է միայն երկու տարի առաջ 15 գնդակ նվիրելով։
Ինձ զանգահարեց ՀՖՖ-ի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը և հայտնեց, որ ՀՖՖ-ն Թեղուտ գյուղում գործող, Սիլվիոյի ղեկավարած 12 տարեկան ֆուտբոլիստների թիմին օգնել է մարզումների համար անհրաժեշտ պարագաներով, Սիլվիոյին մարզահագուստ է նվիրել։ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ Սիլվոյի թիմի մարզումներն անցկացնում է արհեստական խոտածածկով Թեղուտի խաղադաշտում, որը ՀՖՖ-ն է կառուցել, առաջնությանը մասնակցելու համար Թեղուտի մարզադաշտը փոքր է, իրենք են հոգացել, որ Թեղուտի այդ թիմը խաղա Իջևանի քաղաքի թիվ 3 դպրոցի, Գետահովտի, Աչաջրի խաղադաշտերում ։
ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռության մեջ։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից