Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Ալիևի նախօրեին արված հայտարարությանը

Դիտել նաև
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո
ՀԱՊԿ-ն համաձայնեցրել է առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով
ՀԱՊԿ-ը պիտի ապահովեր ՀՀ անվտանգությունը, հիասթափված ենք․ Փաշինյանը՝ CNN primanews-ին. Տեսանյութ
Մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին: