Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Կուտակված քաղաքացիները սպասում են, թե երբ կհեռանա Փաշինյանը, որ մտնեն Սարդարապատ․ Տեսանյութ Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ուխտավորաբար Սուրբ Էջմիածին էր այցի եկել մեծահամբավ օպերային երգչուհի, արմատներով հայուհի Մարիա Գուլեգինան․ Լուսանկար, տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Նիկոլը վախեցած ա, դրա համար էլ փակել են Սարդարապատը, ամո՜թ քեզ, էս ի՞նչ բան ա. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Ր. Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ. նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին. Տեսանյութ Ինձ շատ անհանգստացնում է այդ շերտերի և ընտրազանգվածի հետ ապրող, նրան նայող ու լսող, նրանից բան սովորող և նրա կողմից դաստիարակվող սերունդը Սարդարապատում Վեհափառն աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները՝ սակարկության առարկա փակուղի մտած բանակցություններում. BBC

Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում հանձնել Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում:  

«Հայ գերիներն Ադրբեջանում՝ ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում է, որ 2021 թ.-ի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ մեղադրելով «ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ»:

BBC-ի ռուսական ծառայությունը շեշտում է, որ հայ զինվորականներին շրջապատել և ձերբակալել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ պարզ չէր, թե ում վերահսկողության տակ է գտնվում Հին Թաղեր (Հինթաղլար) գյուղը, և մանրամասնորեն ներկայացնում է հայ զինվորների գերի ընկնելու հանգամանքները:

Հոդվածի հեղինակը նաև զրուցել է Ադրբեջանում դատապարտված գերիներից մեկի՝ Մանուկ Մարտոյանի ընտանիքի անդամների հետ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի և փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հետ:

Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում կալանավորված է 33 հայ ռազմագերի, սակայն ըստ Արման Թաթոյանի՝ այս թիվն իրականությանը չի համապատասխանում: Սիրանույշ Սահակյանն իր հերթին նշել է, որ 33 ռազմագերիներից զատ, Ադրբեջանում կարող է լինել ևս 80 գերի:

BBC-ն նշում է, որ ադրբեջանական իրավապաշտպանների խոսքով՝ զինվորականների դատավարություններն անց են կացվել իրավական նորմերի խախտումներով:

«Դատավարություններն ընթանում էին հապճեպ, առանց գործի մեջ խորամուխ լինելու. չէ՞ որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղն այդ մարդիկ դառնալու են փոխանակման և սակարկության առարկա հայկական կողմի հետ կամ ամերիկյան կամ նույնիսկ սիրիական, քանի որ այնտեղ կա Սիրիայի երկու քաղաքացի», - նշում է ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը:

Փորձագետները նշում են, որ Ադրբեջանին գերիները հարկավոր են, «տարբեր քաղաքական ժեստերի» համար, օրինակ, երբ տարածաշրջան եկավ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին հանձնեցին 15 գերու:

Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը բախվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության խնդրին. հայերը վախենում են իրենց անվտանգության համար, քանի որ Ադրբեջանի իշխանություններն աջակցում են երկրում հայատյացությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan