Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ» Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

ՔՊ-ականները գերի են ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը իշում է. «Եվ այսպես, խորհրդարանի ՔՊ խմբակցությունը, բնականաբար, մերժեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հունիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։ Դա նշանակում է, որ հունիսի 17-ին պետք է գումարվի նիստը՝ անկախ ՔՊ ցանկությունից։ Պարզապես մտավախությունը մեծ է, որ այդ ժամանակ էլ ՔՊ-ականները նիստին չեն գա, դե ուսապարկ են, կասեք։ Ինչո՞ւ են ՔՊ-ականները մերժել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցով նիստը։ Ըստ երևույթին դա տեղի է ունեցել հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի խիստ պահանջով։

Ինչի՞ մասին է խոսքը․ իշխանականները մի կողմից աղմկում են, թե շարժումը արդեն մարել է, թուլացել է և այլն, բայց վերջին շրջանում ականատեսներն են լինում բոլորովին ուրիշ բանի՝ Բագրատ սրբազանի շուրջ ժողովրդական համախմբումը մեծ է, անկախ ակցիային մասնակից մարդկանց թվից, իրոք մեծ է։ Որտեղ այցելում է սրբազանը, այնտեղ իր շուրջ միավորում է՝ կլինի մշակութային հաստատություն, գինու փառատոն, քաղաքներ, գյուղեր, թե այլ վայր։ Այս ընթացքում ընդդիմադիրները քանիցս հայտարարեցին, որ կան ՔՊ-ականներ, որոնք կոնտակտի են դուրս գալիս։ Ու դա վախերի մեջ է պահում Նիկոլ Փաշինյանին՝ իսկ որ հանկարծ իմպիչմենտի հարցով նիստը կայանա՞, իսկ որ կողմ քվեարկե՞ն։

Տեսե՛ք։ Իրենց գործողությունները բոլորովին չեն համապատասխանում իրենց ելույթներին։ Ասում են շարժումը մարել է, բայց բերում փշալար են քաշում Ազգային ժողովի մոտ, մի բան, որը 2018 թվականին ենք վերջին անգամ տեսել։ Ասում են շարժումը մարում է, բայց ինչքան ոստիկան կա, շրջաններից, բերում լցնում են Երևանի կենտրոն, որ ցուցարարներին կանգնելու տեղ չի լինում։ Իրենք էլ գիտեն, որ ՔՊ նավը ամուր չէ, կարող է խորտակվել ու էս գլխից փորձում են հենց ՔՊ-ականներին ճնշել, որ չմիանան իմպիչմենտին։ Կրկնում եմ՝ եթե իրենց կարծիքով շարժումը մարում է, ՔՊ-ականներն էլ միասնական են, այդ դեպքում, թող համաձայնեին արտահերթ նիստին և տեղում համոզվեին, որ Բագրատ սրբազանը բացի ընդդիմադիրների ձայներից, այլ ձայն չունի։ Չէ, անգամ դրանից ա վախենում։

Հունիսի 17-ին արտահերթ նիստ է տեղի ունենալու․ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատներով, շանտաժով ՔՊ-ականներին ստիպի տանը նստած մնալ, մի տեղ պախկվել, բունկեր մտնել, բայց հանկարծ խորհրդարան չերևան, որովհետև վստահ չէ, որ իր հրաժարականին կողմ չեն քվեարկի։ ՔՊ-ից դուրս եկած պատգամավորն ասում էր՝ պատգամավորներին Նիկոլ Փաշինյանը շանտաժով, սպառնալիքով , սեռական բնույթի կոմպրոմատներով ու փողով է պահում իր կողքին։ Գերի են էդ մարդիկ։

Ես ՔՊ-ականներին դիմել եմ ու հիմա էլ չեմ զլանա բացատրել, որ իրենք բացառիկ շանս ունեն չտրվելու վախերին․ հիմա իրենք ունեն մեկ վախ՝ գալիս է Նիկոլից, բայց ինչ-որ ժամանակ անց չգիտեն որ կողմից վախենալ։ Ոչ մեկս լուսնից չենք իջել, բոլորս էլ տեղյակ ենք մեր երկրում մարդկանց տրամադրություններից։ Փաշինյանի հրաժարականը պահանջում են, հրաժարականը ցանկանում են և հրաժարականին դեմ չեն մեր երկրում բնակչության գերակշիռ մասը, ըստ երևույթին՝ թիվը մոտ է 90 տոկոսին։ Քաղաքացիների մի մասը մասնակցում է հանրահավաքներին, ակցիաներին, քաղաքացիների մյուս մասը մասնակցում է հանրահավաքներին, չի մասնակցում մյուս ակցիաներին, չմասնակցողների մեջ մարդիկ կան, որ խիստ անտարբեր են, մարդիկ կան, որ դեմ են Նիկոլին, բայց բոլորին են դեմ, մարդիկ կան, որ Նիկոլին դեմ են, բայց չեն հավատում, որ հանրահավաքներով լուծվելու է որևէ հարց։ Խոշոր հաշվով ամբողջ երկիրն է նրանից հոգնել, դեմ է, փոփոխություն է ուզում, բացի իրենից, ու մի քանի մոստ վառածից։

Շատ-շատերը կան, որ կտրուկ գործողություններ են պահանջում։ Սա ամենամեծ խումբն է և կարծում եմ՝ նրանից պետք է վախենան բոլորը՝ թե՛ իշխանությունը, առաջին հերթին, թե՛ երկրի կայունությամբ մտահոգ քաղաքացիները, թե՛ ոստիկանները, որոնք կառավարության ու խորհրդարանի հետ կիսում են այդ դեպքում պատասխանատվություն։ Մյուս կողմից էլ, մնացածները ասում են՝ էլ ինչ կայունություն, տորթի պես կտրում, երկիրը հանձնում ա, դրա կայունը որն ա՞։ Համաձայն եմ։

Ես դիմել եմ ՔՊ-ականներին, հիմա էլ եմ ասում՝ դուք վախեցեք, որ էս շարժումը իրոք մարի։ Վստահ եմ, նիկոլականների իշխանական թևը իրենց հարազատների մեջ ունի Նիկոլի դեմ պայքարողներ ու ես դիմում եմ իրենց, ՔՊ-ական պաշտոնյաների ընտանիքի անդամներին՝ ասեք, բացատրեք ձերոնց, որ խաղեր տալու ժամանակները ավարտվել են, դուրս պրծնելու շանսերը քիչ են, սրանից պետք է օգտվել։ Բացատրեք ձեր եղբորը, հորեղբորը, քրոջը, որոնք դեպուտատ են, որ մինչ այս եղած բոլոր շարժումները թեև եղել են օրենքի, սահմանադրության շրջանակներում, բայց մեկ է՝ այս նոր շարժումը առանձնանում է, որովհետև ինքը համերաշխության նշանաբանով է, սև ու սպիտակը ջնջելու նշանաբանով է, հաշտության հարց է դնում, որովհետև ղեկավարում է հարգարժան հոգևորական։

Պահը չի կարելի բաց թողնել։ Դուք էլ եք տիրապետում հանրային տրամադրություններին ու գիտեք, որ ձեր նկատմամբ բացասական վարկանիշը ռեկորդ է սահմանում։ Նրանք, ովքեր իշխանությանը կառչած չեն, գիտեն գնալու ժամը երբ է, ստոպ տալու ժամը երբ է, գնում են մարդավարի, մակարդակով ու պատվով․ սովորաբար այդպես է։ Նրանք, ովքեր կառչած են, առանց պաշտոնի կյանքը չեն պատկերացնում, չեն հասկանում գնալու պահը, մտածում են, թե՝ իշխանությունը հավերժ է ու այդպես անցնում են անդառնալիության կետը։ Դուք արդեն անդառնալիության կետի վրա եք։ Դուք երկիրը դրել եք վառոդի տակառի վրա ու դուք էլ մտել եք մեջը։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ իսկ ո՞վ ասաց, որ երկիրն ավերվում է, հլը եկեք գնանք Սարյան փողոց, տեսնենք՝ ինչքա՜ն տուրիստ կա։ Քանի թուրքը չի մտել Երևանի կենտրոն՝ Սարյան փողոց, երկիրը նրանց համար ավերված չէ, կարելի է միքիչ էլ ախրանայով կաֆե գնալ։ Հենց հիմա դուք ավերում եք երկիրը, հենց էս պահին անգամ, ամեն վայրկյան, դա ես չեմ ասում, ձեր կառավարի արդյունքներն են ասում, շատ պատկերավոր ու աղետալի։

Ու չեք էլ բացատրում մնում եք ինչ անեք․ բացի ձեր իշխանությունը, ունեցավծքը պահելուց, այլ բան չեք բացատրում․ դուք գիտեք, որ չեք կարող որևէ դրական բան անել երկրի համար։ Ամեն օր կողքի երկիրը, որին դուք համարում եք հարևան, իսկ ժողովուրդը՝ թշնամի, ձեզանից նոր բաներ է պահանջում։ Արդեն ինքը ցանկ ունի, թե որ ամսին ինչ գյուղ պետք է տաս։ Դու գիտես, որ դա չես կարող փոխել, գիտես, որ քո գնալը երկրի համար է, բայց չես գնում։ Ու ձեզ համոզում եք, որ շարժումը մարում է։ Ասենք՝ մարեց, դրանից ձեզ ի՞նչ օգուտ։ Դրանով ձեր ռեյտինգը չի ավելանալու․ ավելին, ավելանալու են դժգոհությունները սահմանադրական եղանակով չհաջողվող իշխանափոխությունից։ Մարդկանց տրամադրությունները ռադիկալի են փոխվել, շատ ավելի վտանգավորի կարող է հասնել։ Ձեր պատճառով է դա, ձեր անհիմն համառության։

Կարճ ասած՝ Հայաստանում իշխանափոխությունը պարտադիր է պետականությունը պահելու համար։ Դուք ժառանգել եք իշխանություն, որի տիրապետության տակ եղած երկրի շուրջ կեսը չկա արդեն։ Դուք հաջորդին թողնում եք երկիր, որ ունի կիսատ սահմաններ, լիքը պարտքեր, հիասթափված ժողովուրդ, խորը աղքատություն, ոչ մի բարեկամ ու առյուծ կտրած թշնամիներ։ Տրամաբանությունը հուշում է, որ գոնե էս վիճակում գնացեք, թող այլոք փորձեն գլուխ բերել քանդածը, ինքներդ եք տեսնում, որ չկարողացաք։ Դժվար է, բայց հասկանում եմ, ձեզ պետությունը չի հետաքրքրում, ձեզ միայն հետաքրքրում է ձեր ճակատագիրը իշխանափոխությունից հետո․ միայն դա, թեկուզ պետականության կորստի գնով պատրաստ եք ձեր ապագան ապահովել, բայց դուք քանդում եք էն երկիրը, որտեղ նաև դուք եք գտնվում։ Փաշինյանի այն թեզը, կամ ես կլինեմ, կամ չի լինի ոչինչ, մի վերցրեք ձեզ վրա, իրոք որ սենց գնա շուտով չի լինի ոչինչ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan