Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ
10
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Պատերազմ Արցախում
Ինչպես լուծել օրվա իշխանության ոչ լեգիտիմության խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը «ՀԱՅԱՔՎԵ»՝ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև Աննա Վարդապետյանն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս Անկարայի մերձակայքում գտնվող զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացած մարդիկ կան. Տեսանյութ Սիրուշոն հանդիպել է Սուպեր Սաքոյի դստերն ու նրան իր զարդերից նվիրել. Տեսանյութ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ-ն կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, կեղծիք է․ ԱՀ ՊՆ Կոլումբիական ջունգլիներում հայտնաբերված երեխաներին կտեղափոխեն Բոգոտա Կարևոր կառույցը ղեկավար չունի Այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԴԱՌՆԱ ՆԱՏՕ-ն կստանա Ստամբուլից մինչև Բաքու տարածք. այդ ԾՐԱԳՐՈՎ Հայաստան պետություն չպետք է լինի. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա իսկ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու փորձերն անհանգստացնում են. ՌԴ դեսպան Գերիները ո՛չ քեզ կներեն, ո՛չ մեզ, ո՛չ էլ իրենց հարազատներին. «Կարճ ասած»․ Տեսանյութ «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. Hetq.am Առողջապահության նախարարությունը թաքցրել է Քովիդի պատվաստումների վերաբերյալ տվյալները․ «Փաստինֆո» Բոլոր երգերը երգեցին, մնաց ոչխարներ խուզելու փառատոնը Գայանե Հակոբյանը գրառում է կատարել Տեսչական մարմինը պարապուրդի է մատնված Ազերիներով բնակեցված Թավրիզից Իրանի նախագահի զգուշացումը Ադրբեջանին.«Մեր համբերությունն անսահման չէ». Տեսանյութ «Իրականում տեղի է ունեցել շանտաժ: Գայանեին անընդհատ պահելու են վերահսկողության տակ և նրա միջոցով փորձելու են ճնշել նաև մյուս ծնողներին». Նաիրա Մելիքյան. Տեսանյութ Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող քայլերը քրեականացնելու ստորագրահավաքը Պարտված իշխանությունը միշտ օգտագործվում է թշնամու կողմից. Թևան Պողոսյան. Տեսանյութ Ղեկավարությունն է որոշելու

Սումգայիթից 35 տարի անց Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր քաղաքականությունը․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «35 տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով: Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։

Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր: Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է:

Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը: Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են: Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական»,- ասված է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan