Նարեկ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի

Դիտել նաև
13 և 14 տարեկան տղաները վրաերթի են ենթարկվել Սաֆարյան փողոցում
Սևանում վրաերթի են ենթարկել 14-ամյա երկու աղջիկների
6-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Վրաերթ Երևանում. փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կինը տեղում մահացել է
Երևանում Տավուշի փոխմարզպետը ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Փետրվարի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ-ին, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Արտաշատ» ԲԿ, որտեղից այնուհետև երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Աղբյուրը նաև հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ հաշվեկշռում որպես Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոց։