Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ալիևը պահանջում է անցակետ Լաչինի միջանցքում, պնդում է, որ Հայաստանի ժողովուրդը սատարել է կապիտուլյանտին, բայց «Հ1»-ն ասում է, որ «Ալիևի հռետորաբանությունը փոխվել է». Տեսանյութ

2018 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու հիմնական միջոցներից մեկը ԶԼՄ-ների միջոցով հասարակական կարծիքի մանիպուլյացիան է, այդ թվում այն ԶԼՄ-ները, որոնք «սնվում են» ՀՀ բյուջեյից։

Մանիպուլյացիայի դրսեւորումներից մեկը կարելի է համարել Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը՝ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցից եւ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունից հետո։

Ռեպորտաժի համաձայն՝ Մյունխենից հետո պարզ է դարձել, որ «Իլհամ Ալիևի հռետորաբանությունը փոխվել է, և նա հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը՝ պայմանով, որ Ռուբեն Վարդանյանը չպետք է բանակցություններ վարի»։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում մի քանի մանիպուլյացիաներ կան՝ իմաստային և ժամանակագրական։

1. Բաքուն առաջին անգամ չէ, որ ասում է, որ «Վարդանյանը պետք է լքի Արցախի տարածքը», ինչը, իբր, կարող է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումներին: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամոնը 2022 թվականի դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ այն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ «Վարդանյանի գործունեությունը խանգարում է տեղի բնակչության վերաինտեգրմանը»։ 

«Մինչ նրա հայտնվելը, արդեն եղել են դրական շփումներ այս ուղղությամբ, եղել են դրական նախագծեր, եւ Բաքուն կարծում է, որ Վարդանյանի գործոնն այսօր շատ վնասակար է եւ ապակայունացնող», - ասել էր Բայրամովը։ 

2. Ինչ վերաբերվում է իմաստային մանիպուլյացիային, ապա այն կայանում է նրանում, որ և 2020 թվականի պատերազմից առաջ, և նույնիսկ մինչև 2018 թվականը, Ադրբեջանը պատրաստ էր «Արցախի հայերի հետ խոսել ադրբեջանական օրենսդրության համաձայն»։ Պաշտոնական Բաքվում այս դիրքորոշումը երբեք չի փոխվել։

Բաքվի այս դիրքորոշման առաջին ինստիտուցիոնալ դրսևորումներից մեկը կարելի է համարել ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովը 1996թ. երբ միայն Հայաստանի վետոն կանխեց ադրբեջանամետ բանաձեւի ընդունումը, որը կամրագրեր «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ Արցախի նկատմամբ «Բաքվի ինքնիշխանության» ճանաչմամբ։

3.Երկրորդ իմաստային մանիպուլյացիան այն է, որ երբ պաշտոնական Երևանը հրաժարվում է Ադրբեջանի հետ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին մասնակցելուց՝ որպես ԼՂՀ անվտանգության երաշխավորի, բայց պնդում է, որ երկու անհավասար սուբյեկտների միջև բանակցություններ պիտի լինեն նշանակում է, որ Հայաստանն ընկալում է ղարաբաղյան խնդիրը որպես «ներադրբեջանական խնդիր», ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանն ինքը ճանաչում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նրա ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»:

Իսկ Բաքուն երբեք չի էլ հրաժարվել Ստեփանակերտի հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում բանակցելուց, մինչդեռ նախագահի մակարդակով հայտարարել է, որ այն հայերը, ովքեր չեն ցանկանում ինտեգրվել Ադրբեջանին, կարող են լքել Ղարաբաղը։

4. Սակայն հարկ է ընդգծել, որ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մասով, և եթե ամփոփենք Ալիևի Մյունխենում արված թեզերը, ապա դրանք այսպիսի տեսք ունեն.

–Ղարաբաղն ադրբեջանական է,

–ղարաբաղցիները հատուկ կարգավիճակ չեն ունենալու,

–Լաչինի մոտ ու հայ–ադրբեջանական սահմանին պետք է ադրբեջանական անցակետեր տեղադրվեն,

–Ղարաբաղի պաշտոնյաները պետք է իր սրտով լինեն, որ հետները շփվի,

-  Նիկոլը ստորագրել է կապիտուլյացիան, իսկ հայ ժողովուրդը դրանից հետո վերընտրելով Նիկոլին` ընդունել է այդ կապիտուլյացիան:

 

Հենց նման մեթոդներով է կառավարվում երկիրը, հենց նման մանիպուլյացիաներն են, որ Հայաստանին հասցրին հսկայական աղետի և ստեղծեցին անվտանգության սպառնալիքներ։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan