ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)
18
Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան

Դե թող ցույց տան էն մեղադրյալների, էն հանցագործների շրջանակը, որոնց հետ ես պայմանավորվել եմ

«Հրապարակ» թերթը գրում է.

Գլխավոր դատախազը երեկ, «խելացու ակնոցը» դեմքին, կոկետուհու կերպարի մեջ մտած՝ մոտեցավ Ազգային ժողովի ամբիոնին ու լուրջ դեմքով, բայց ոչ այնքան գրագետ լեքսիկոնով ու հայերենով («ա»-երով, «ի նկատի ունենալով», «կարամ, կարաս» ասելով) սկսեց զեկուցել Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր երեք միջնորդությունները։ Դրանցից մեկը գաղտնի էր՝ փակ նիստով քննարկվեց, երկուսը հրապարակային էին, ու տիկին դատախազը, լրիվ Փաշինյանի օգնականի դերի մեջ մտած, մեծ էնտուզիազմով Սեյրան Օհանյանից սկսեց «կերտել» բանակը կործանողի, զինուժը թալանածի, ապօրինի կերպով զորամասեր վաճառողի մի հրեշավոր կերպար։ Նիկոլական պատգամավորներն էլ սինխրոն կերպով լրացրին իրենց «ենթակա» ու իրենց ղեկավարին ապօրինի զեկուցող դատախազ Աննա Վարդապետյանի իրավական մեղադրանքները քաղաքական շոու-ելույթներով։

Մի խոսքով՝ թատերական բեմականացումն ու «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեմայով ներկայացումը իշխանությունների կողմից բավականին մանրակրկիտ էր բեմադրվել։ Ասել, որ Նիկոլ Փաշինյանի օգնականից գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանը խելացի չէ, չի կարողանում հարցերին տալ «խելացու» ֆորմատի մեջ տեղավորվող պատասխաններ՝ տեղին չի լինի, բայց ասել, որ նա «վունդերքինդ» է, ասենք` Դավիթ Հարությունյանի պես, մեղմ ասած՝ չափազանցություն կլինի։ Դա է վկայում ոչ միայն Աննա Վարդապետյանի ելույթի ու պատասխանների ոճը, այլեւ այն, որ դատախազ-պատգամավորներ հարցուպատասխանի ընթացքում նա երկու կարեւոր խոստովանություն արվեց՝ ակամա ցույց տալով, որ Փաշինյանի երբեմնի օգնականը քաղաքական հրահանգով է այդ գործը «կարել»։ Մի խոստովանությունն այն էր, որ Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետի հիմքով գործը «ջրելու» հնարավորությունից, բայց չի արել, որ հետո դատարանում ապացուցի իր անմեղությունը (ի դեպ` նույն տեքստն են գրել նաեւ Արմեն Չարչյանի դեպքում` կարող էր ընդունել մեղքը, եւ վարույթը վաղեմության հիմքով կկարճվեր, սակայն բժիշկը պնդել է իր անմեղությունը, եւ դատախազը որոշել է մտնել խորհրդարան)։

Ստացվում է՝ դատախազությունն այսօր ապօրինի գործընթաց է սկսել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ։ Եվ մյուսը, որ եթե նույնիսկ դատարանը հաստատի մեղադրանքն ու կայացնի դատավճիռ, Սեյրան Օհանյանը, միեւնույն է, պատժի չի արժանանա, նրանից որեւէ գույք չի բռնագանձվի, պետությանը պատճառված վնասը չի վերականգնվի։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունն իրեն «առընթեր» դատախազության միջոցով այսօր հսկայական ռեսուրս է վատնում ընդամենը ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական շոու կազմակերպելու վրա։

Ու մինչ դահլիճում Սեյրան Օհանյանից դարի մեղադրյալ էին «կերտում», դահլիճից դուրս ընդդիմադիրները, որ հրաժարվել էին մասնակցել այդ նիստին, խոսում էին հարցի քաղաքական ենթատեքստից՝ չցանկանալով խորանալ իրավական նրբերանգների մեջ։

Ինքը՝ պարոն Օհանյանը, մեզ հետ զրույցում հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի, որ գնային եւ իրավական ու քաղաքական հակափաստարկներով մերկացնեին իշխանություններին, ասաց․ «Ես իմ խոսքի մեջ ասել եմ, որ մենք մտադրություն չունենք իրենց էդ թատերականացված ներկայացմանը մասնակցելու։ Ի վերջո, եթե քրեական գործ կա, եւ իրենք միջնորդությամբ ներկայացել են Ազգային ժողով, ուրեմն իրենք քվեարկելու են, դակելու են, որից ես չեմ վախենում, որովհետեւ ես կարծում եմ, որ որեւիցե հանցանք չեմ կատարել կամ որեւիցե մեկի հետ հանցավոր պայմանավորվածության չեմ եկել։ Եվ եթե պիտի դակեն, եւ էդ գործերը գնան եւ իրավական հարթությունում քննվեն, ապա դատարանում ու քննչական մարմիններում ես ինձ կպաշտպանեմ։ Էդ շոուն, որ իրենք կազմակերպում են, նաեւ էդտեղ են ասում՝ զորամաս վաճառեց։ Բայց եթե դուք գնաք տեսնեք՝ էդ ինչ տարածքներ են եղել 2009 թվականին․․․ Էսօր էլ բանակի օպտիմալացման սկզբունքներով ավելորդ տարածքները բոլորն օտարվում են, եւ այն, ինչ այնտեղ իրականացվել է, իրականացվել է այն ժամանակ գործող չափանիշներին համապատասխան։ Էնտեղ երկու ամայի հողակտորի մասին է խոսքը, բայց ասում են՝ զորամաս եմ վաճառել»։

- Ամեն դեպքում, տիկին դատախազն ամբիոնից այնպես էր ներկայացնում, թե Դուք շրջանցել եք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, որն արգելում է այդպիսի տարածքները վաճառել, կադաստրային արժեքից ցածր գնով եք վաճառել, զինված ուժերում ծառայող տարբեր մարդկանց եք վաճառել, որոնք հետո դրանք ավելի թանկ գնով իրացրել են եւ այլն։

- Ես չգիտեմ՝ ինչ է ինքն ասում, կամ ում եմ վաճառել, ես հիմա չեմ կարող հիշել՝ ում եմ վաճառել։ Իրենց ենթադրություններն են էդպիսին, որոնց մասին մենք դատարանում համապատասխան տեղեկություններ կտանք։ Բայց եթե այդ ամենն ապօրինի է եղել, դրանք հո ե՞ս չեմ ձեւակերպել։

- Ձեզ չե՞ն տեղեկացրել, Դուք չե՞ք իմացել, որ այդ տարածքները Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ են ընկնում, չեք կարող վաճառել։

- Ուրեմն, բանակում գոյություն ունեն օտարման եւ տնտեսական բնույթի՝ գնումների եւ այլն, ընթացակարգեր։ Եվ էդ ընթացակարգերը բազմաթիվ անգամ ստուգվում, հետո նոր ներկայացվում են ղեկավարությանը։ Ես ո՛չ տնտեսագետ եմ, ո՛չ էլ չգիտեմ ով եմ։ Եվ էդտեղ որեւիցե մի պայմանավորվածություն, որեւիցե մի շահ, որեւիցե մեկի հետ ինչ-որ հանցավոր բան ես չեմ ունեցել, եւ չէր էլ կարող նման բան լինել։ Եվ մնացած հարցերում՝ նույնպես։

- Ձեր կարծիքով՝ այս նույն դրվագով այսօր կարո՞ղ են այսօրվա նախարարի՝ Սուրեն Պապիկյանի նկատմամբ էլ քրգործ հարուցել, քանզի նրա օրոք էլ զինված ուժերին պատկանող 71 գույք է դրվել օտարման։

- Ես չգիտեմ՝ ինչ են անում իրենք, ես չեմ ուզում ուրիշների գործերի մեջ մտնել։

- Ամեն դեպքում, Դուք վստահ պնդում եք, որ չկա՞ որեւէ իրավական հիմք՝ Ձեր դեմ քրեական վարույթ սկսելու։

- Դե, թող ցույց տան էն մեղադրյալների, էն հանցագործների շրջանակը, որոնց հետ ես պայմանավորվել եմ եւ գործ եմ արել։ Ոչ մի մեղադրյալ չկա։

- Բայց իրենք անուններ նշեցին, որ կադաստրի պետն է ցուցմունք տվել, որ Դուք իրեն, իբրեւ թե, ցուցում եք տվել, եւ դրանով, ըստ էության, հաստատվել է Ձեր կողմից ենթադրյալ հանցանքը։

- Ո՞ր կադաստրի․․․ կադաստրի պետն ի՞նձ է ենթարկվում, ո՞ր կադաստրի պետին եմ ցուցում տվել։

- Օտարման գործընթացում խնդիր չի՞ եղել, որ կադաստրային արժեքից ցածր գնով են այդ գույքերը վաճառվել։

- Ես նորից եմ ասում՝ ամայի, խարխուլ տարածքներ են եղել, չօգտագործվող։ Ընդ որում, ինչքան որ ես կարդացել եմ, հողը օտարվել է կադաստրային գնով, իսկ շինությունները քանդված, փլված վիճակում են եղել։

- Դուք ասում եք, որ կարող էիք օգտվել վաղեմության ժամկետից, եւ այս հարցն այսօր այստեղ չէր քննարկվի։ Ինչո՞ւ չեք օգտվել, եւ դատախազությունը չգիտե՞ր այդ մասին, որ Դուք կարող էիք այդ հնարավորությունից օգտվել, եւ գործը կարող էր կարճվել։

- Վաղեմության ժամկետից եթե ես օգտվեի, միանշանակ, իրենք միջնորդությամբ չէին գա խորհրդարան, բայց ես չեմ օգտվել, որովհետեւ ես մեղավոր չեմ էդտեղ։ Բայց իրենք դա սկսել են ներկայացնել էն բանից հետո, երբ կանչել ասել են՝ վաղեմության հարց կա, ես ասել եմ՝ դեմ եմ, դրա համար էլ արագ էս պահից օգտվելով, հանրության ուշադրությունը շեղելով՝ էս գործը բերել են ներկայացնում են։

- Այսինքն՝ դատախազությունի՞ց են Ձեզ առաջարկել օգտվել վաղեմության ժամկետով գործը կարճելու հնարավորությունից։

- Քննչականն է առաջարկել, եւ եթե ես ստորագրեի, չէր լինի էս գործը։ Տեսեք՝ իրենք ոչ թե միջնորդություն են ներկայացնում, այլ, ըստ էության, մեղադրական եզրակացությամբ էր դատախազը եկել՝ չնշելով որեւիցե մի շրջանակ, չնշելով որեւիցե մի անձնավորություն, չնշելով որեւիցե մի պաշտոնական անձի, որն ինչ-որ բան է ասել իմ դեմ, որ ես սխալներ եմ գործել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan