Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
25
Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Պատերազմ Արցախում
«Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ Գործակալական կրքեր՝ Ազգային ժողովում. Տեսանյութ Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ճակատագրական թռիչքը տեւել է 13 րոպե. հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ․ Hetq Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ «Ձկան խանութի» մոտի անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի. բնակիչները զայրացած են

Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա

Այսօր Թուրքիայում գրանցվեց հուժկու բնական երկրաշարժ, որի աղետալի հետեւանքներն են՝ ավերված ճանապարհներ, ճաքերի մեջ խրված մեքենաներ, համաշխարհային ինտերնետ ցանցերը սարսափելի լուսանկարներ են հրապարակում Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից: Ժամը 14:47-ի դրությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։ Նրա խոսքով, Թուրքիայի երկրաշարժն ամենահզորն էր 1939 թվականից ի վեր, ուժգնությունը 7,7 բալ էր:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներից Թուրքիային օգնություն են առաջարկում: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկն է առաջարկել իր օգնությունը, որը սակայն մերժվել է Անկարայի կողմից:

Էրդողանը գոհունակությամբ նշել է, թե ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրները իրենց օգնությունն են առաջարկել Թուրքիային:

Պետք է նշել, որ այս երկրաշարժը այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ հարևան Սիրիայի վարչապետի ընտանիքի անդամներից մեկն էլ է հայտնվել զոհերի շարքում: Երկրաշարժի արձագանքները զգացվել են նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:

Ադրբեջանում նույնիսկ կարծիք է տարածվել, թե այս երկրաշարժը արհեստածին բնույթի է եղել: Այդ կարծիքը այն աստիճանի է տարածվել, որ Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական​​ կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Յեթիրմիշլին ստիպված է եղել հերքել այդ վարկածը, նշելով, որ այս երկրաշարժը բնական է:

Սակայն նման տեսակետի տարածումն Ադրբեջանում պայմանավորված էր այն մեծ սկանդալով, որն առաջ է գալու մոտ ժամանակներս:

Բանն այն է, որ երեկ՝ կիրակի օրը, բրիտանական The Guardian-ը հրապարակել է հոդվածագիր Սայմոն Թիսդալի հոդվածը Թուրքիայի և Էրդողանի մասին։ Հոդվածում նշվում էր, որ «...Թուրքիայի ղեկավարը դադարել է լինել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեկամը, շահագրգռված է դաշինքի պառակտմամբ և, հավանաբար, արժանի է պատժվելու իր գործողությունների համար...»։

Բրիտանական պարբերականի այս հոդվածը իրարանցում էր առաջացրել Էրդողանի շրջապատում և այն աստիճանի, որ հենց այսօր Էրդողանը պատասխանել է այդ պարբերականին:

Թուրքիայի նախագահը մեղադրել է «Եվրոպայից մինչև Ամերիկա»՝ մայիսի 14-ին երկրում կայանալիք համընդհանուր ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ:

«...Բրիտանական The Guardian թերթում Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հոդվածն անընդունելի է և անբարոյական լրագրողի զառանցանք է...»: Այսպիսի հայտարարություն է արել այսօր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Twitter-ի իր էջում: «...Այս հոդվածը, որն հայտնվել է The Guardian-ում, The Economist-ից, Stern-ից, Bloomberg-ից և Foreign Policy-ից հետո, անընդունելի է»,- գրել է նա:

Քուրթուլմուշը նշել է, որ «...Թուրքիան ամեն ինչ անում է ճիշտ, քանի որ այդ երկդիմի մոտեցմամբ հարձակվում է Եվրոպայից և Արևմուտքից, որոնք բռնված են հակաիսլամական տրամադրություններով և օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունների լեզուն»։ «Շարունակեք վախենալ Թուրքիայից», - վերջում ամփոփում է նա:

Ըստ թուրք փորձագետների, եթե նախկին քննադատություններում կարմիր թելով անցնում էր այն գաղափարը, թե Էրդողանն ուզում է հաստատել ընտրություններից հետո բռնապետական ռեժիմ, ապա այս վերջին հոդվածում ուղղակի նշվում էր, որ «Էրդողանին պետք է պատժել»։ Ներկայիս Թուրքիայի իշխանությունների համար դա խիստ վտանգավոր մեսիջ է:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, մինչև ընտրությունները, Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները կարող են արմատապես փչանալ, քանզի Արևմուտքը ուզում է ամեն գնով ազատվել Էրդողանից, իսկ վերջինս չի կարող կորցնել իշխանությունը, ոչ մի պարագայում, քանզի դրանից հետո կարող են նրան կանգնեցնել դատարանի առաջ մի շարք գործերով:

Երկու կողմերի այս ծայրահեղ դիրքորոշումների արդյունքում, փորձագետները չեն բացառում նաև շատ արմատական որոշումներ, որի արդյունքում, այդ երկիրը կարող է մայիսի 14-ից հետո հայտնվել քաղաքական մեծ ցնցումների մեջ:

Իսկ ինչպիսին կլինի այդ ազդեցությունը մեր տարածաշրջանի համար, այսօր դժվար կանխատեսելի է:

Մասնավորապես ակնհայտ է, որ գալիք Արևմուտք-Թուրքիա հակամարտությունը, գոնե ժամանակավոր կարող է թուլացնել Արևմուտքի ճնշումը Իրանի վրա, և ուրեմն հայկական Սյունիքի վրա ճնշումը Ադրբեջանի կողմից կարող է և հետաձգվել: Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ մինչ Թուրքիա-Արևմուտք զարգացող հակամարտությունը, Ադրբեջանը Իսրայելի դրդմամբ պրովոկացիաներ չի իրականացնի Սյունիքի ուղղությամբ, որի արդյունքում ստիպված կարձագանքի նաև Իրանը, որի արդյունքում մեր տարածաշրջանում կարող է առաջանալ մեծ ճգնաժամ և Արևմուտքը հանգիստ թողնի Էրդողանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan