Փաշինյանի եղբայր Սամվել Ալեքսանյանը միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանալու Ադրբեջանի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, որն իր մարմնի մեջ չի տեղավորվում. Քոչարյան Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն
9
Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը. Լիա Սարգսյան Փողը փախնում է Հայաստանից. Վարդան Արամյան Հասարակությունը Փաշինյանին ասում է` չեմ ուզում մասնակցել քո կազմակերպած ոչ մի բանին, դեմ եմ Եկեղեցին քանդելու քո մութ ծրագրին... Պատերազմից վերադարձանք ու հրաժարական տվեցինք․ դա նման չէր պատերազմի․ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու (տեսանյութ) Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ական տնօրենը քարոզարշավին բարեգործություն է անում. «Ազատություն» ՔՊ-ն Վաղարշապատում քաղաքցիներին ապօրինի ազատում է աշխատանքից Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների Մեր բանակի կողմից ոչնչացված թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է մեր զինվորի խիզախության մասին. իրանագետ Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը ՔԿՀ մերժվել է. Զարուհի Փոստանջյան ԱԺ ընտրություններին մասնակից ընդդիմադիր թեկնածուների հանդեպ ի՞նչ գործեր են կարվելու Փաշինյանի եղբայր Սամվել Ալեքսանյանը միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանալու Ադրբեջանի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, որն իր մարմնի մեջ չի տեղավորվում. Քոչարյան Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան

Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, երեկ չէ առաջին օրը, Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա ծայրահեղականները հարձակվել էին հայերի վրա:

Նրանց հարձակումը խիստ տարօրինակ բնույթ է կրել, ծայրահեղականները պահանջել էին հեռացնել հայկական դրոշը և ընդհանրապես հեռանալ «հրեական հողից»։ 

Իսկ այդ հարձակումը ունեցել է իր նախապատմությունը:

Հունվարի 13-ին Երուսաղեմում տեղի արմատականները հնագույն հայկական Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով սպառնալից գրություններ են թողել. հայկական եկեղեցու շենքի վրա առաջին անգամ հայտնվեց «Մահ հայերին» մակագրությունը։ «Մահ քրիստոնյաներին», «Մահ արաբներին» գրությունները հաճախ էին նկատվում նախկինում, այլ վայրերում՝ ոչ հայկական եկեղեցիների ու վանքերի պատերին: Իսկ մինչ այդ արձանագրվել էին նույնպես, առաջին անգամ այնպիսի երևույթներ, ինչպիսին էին՝ թքել խաչի վրա հայ հոգևորականների երթի ժամանակ՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների տեսքով անձանց կողմից:

Իսկ հունվարի 17-ին հայերը ցույց էին անցկացրել ընդդեմ Իսրաելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համար: Ակցիային մասնակցել էր ընդամենը 300 ավտոմեքենա և մի քանի հարյուր մարդ:

Սակայն նույնիսկ այդ փոքրիկ ակցիան, վախեցրել էր Ադրբեջանի ղեկավարությանը և ամենայն հավանականությամբ, Իսրաելի որոշ շրջանակաների ներկայացուցիչներին: Դրա պատճառով, հավանաբար, նրանց խրախուսմամբ, հայերի այդ ցույցի դեմ ադրբեջանցիները խուլիգանական հարձակում իրականացրեցին։ 

Զարմանալիորեն այդ հարձակվող ադրբեջանցիներից ոստիկանությունը ոչ մեկին չձերբակալեց:

Իսկ դրանից հետո անցած հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հրեա աջ ծայրահեղականների խումբը ջարդ է կազմակերպել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Taboon Wine Bar ռեստորանում և հարակից հաստատություններում:

Ականատեսների խոսքով, ջարդի պատճառը Taboon Wine Bar-ի սեփականատիրոջ դիտողությունն է եղել վերաբնակիչներին, որոնք մոտակայքում Իսրայելի ազգային դրոշներով աղմկոտ «ուժի ցուցադրություն» էին կազմակերպել:

Միգուցե հայկական ռեստորանի տիրոջ դիտողությունը այնքան էլ տեղին չէր, հաշվի առնելով նաև վերջերս ահաբեկչական գործողություններն արաբ ծայրահեղականների կողմից:

Սակայն հայ ռեստորանատերի գավառական պահվածքը ակամայից բացահայտեց այն ատելությունը, որը սկսվել է կուտակվել իսրայելական հանրության ազգայնական մասի հատվածի մոտ, հատկապես վերջին ժամանակներս: Եվ, ահա, այդ դրսևորման ամենավառ արտահայտությունը եղավ հրեա ծայրահեղականների հարձակումը հայերի վրա արդեն հունվարի 28-ին:

Այդ օրը, ուշ երեկոյան երկու հրեա ուխտավորներ հայկական վանքի մոտ գտնվող Ողբի պատի ճանապարհին նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհի վրա՝ հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների մեքենային: Հայ երիտասարդները իջել են մեքենայից ու քաղաքավարի հարցրել. «Ինչի՞ եք խփում մեքենային, սա մեր թաղամասն է, աշխատանքից տուն ենք վերադառնում։ Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք նման բաներ անում։ Ի՞նչ ենք մենք արել ձեզ հետ»։ 

Ի պատասխան հայերի զայրույթի, հրեա արմատականներից մեկը սկսում է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունեք։ Սա մեր երկիրն է, հեռացե՛ք մեր երկրից»։ 

Որից հետո սկսվում են բախումները:

Այս դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մեկ այլ խումբ, Լացի պատի ճանապարհին, փորձել է բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիքը և իջեցնել Պատրիարքարանի և Հայաստանի Հանրապետության դրոշները։ Այդ պահին վանքում գտնվող հայ երիտասարդները թույլ չեն տվել դա անել։

Հայերի և հրեա ծայրահեղականների բախումների արդյունքում, Իսրայելի ոստիկանությունը ձեռբակալում է մի հրեա ծայրահեղականի և հայ երիտասարդ՝ Գեւորգ Կախքեջյանին: Վերջինիս, ոստիկանությունը բաց է թողնում, քանզի նա վնասվածք էր ստացել:

Այս պատմությունը ևս մեկ անգամ հուշում է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հայերի նկատմամբ ողջ աշխարհում վերջին պատերազմից հետո, որտեղ մենք պարտվեցինք Ադրբեջանին:

Պետք է նշել, որ հրեա ծայրահեղականների հարձակումը հայերի վրա և այսպիսի մաշտաբի՝ առաջին անգամ է տեղի ունենում: Իսկ դա վկայում է, որ այդ երկրում մթնոլորտն է այդպիսին դարձել: Եթե Իսրայելը դարձել է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը և այն էլ Բաքվի դերը շեշտակի մեծացել է հաղթանակից հետո, տրամաբանական է դառնում, որ Իսրայելում սկսում են փոխել իրենց մոտեցումները ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի նկատմամբ: Հենց այդ մթնոլորտի փոփոխության արդյունքն են նաև այս հարձակումները հայերի վրա, որոնք ապրում են այդ հողի վրա արդեն 2000 տարի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 301 հայ (@301hye)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan