Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծրագրում է նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին. դիվանապետ

Իսրայելում հայկական համայնքի, նրանում նոր նախաձեռնությունների, ինչպես նաև վերջերս Երուսաղեմում վերաբացված «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանի և հարակից այլ հարցերի շուրջ Region Monitor-ը զրուցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորև.

Հարց: Հա՛յր Սուրբ, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կարծես, ձևավորվելու է նոր կոալիցիոն կառավարություն՝ հիմնականում աջակողմյան և կրոնական կուսակցությունների մասնակցությամբ։ Սովորաբար ինչպիսի՞ ազդեցություն են ունենում նման փոփոխությունները համայնքային կյանքի վրա։

Պատասխան: Հայերը Սուրբ Երկրում [խմբ.՝ Իսրայելում] հաստատվել են չորրորդ դարում: Հայ եկեղեցին միակ քրիստոնեական համայնքն է, որ մինչ օրս այստեղ ունեցել է անխափան ներկայություն: Պատմության ընթացքում մյուս բոլոր համայնքներն արտաքսվել են Սուրբ Երկրից՝ տարբեր իշխանությունների կողմից և բավական ժամանակ աքսորված կամ վտարված լինելուց հետո են միայն կարողացել վերադառնալ:

Հայերի շարունակական ներկայությունը պայմանավորված է նրանով, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և համայնքը երբեք չեն զբաղվել քաղաքականությամբ: Նրանք Սուրբ Երկրում իրականացրել են կրոնական ու ազգային առաքելություն և այսօր էլ շարունակում են կատարել այն՝ անկախ նրանից, թե ովքեր են իշխանության եկել, և թե ինչպիսի կառավարություններ են ընտրվում կամ ձևավորվում: 

Հարց: Ինչպես գիտենք, հայկական թաղամասը Երուսաղեմի Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում է գտնվում և զբաղեցնում է վերջինիս տարածքի մեկ վեցերորդ հատվածը: Այն համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը: Կա՞ն տվյալներ, թե քանի հայ է բնակվում հայկական թաղամասում: Ի՞նչ խնդիրների է բախվում հայկական համայնքը Երուսաղեմում կամ առհասարակ Իսրայելում:

Պատասխան: Երուսաղեմի Հայկական թաղամասում ապրում է մոտավորապես 3000 հայ: Սուրբ Երկրում (ներառեալ Պաղեստինը) ապրում է մոտ 8000-10000 հայ:

Սուրբ Երկրում հաստատվելուց երեք դար հետո՝ 638 թվականին հայերը հիմնել են Հայոց պատրիարքությունը: Հայ համայնքն այստեղ համարվում է կրոնական փոքրամասնություն, որի ղեկավարն է Երուսաղեմի հայ պատրիարքը:  

Հայերի, ինչպես այստեղ ապրող բոլոր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հիմնական խնդիրները կապված են երկրի անվտանգության հետ: Արաբա-իսրայելական կոնֆլիկտի պատճառով հաճախ են լինում ահաբեկչական գործողություններ, սպանություններ և տարբեր անկարգություններ, որոնք բացասաբար են ազդում մեր հայրենակիցների առօրյա կյանքի, աշխատանքի և  բիզնես գործունեության վրա:

Անվտանգային խնդիրներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաև պետության տնտեսության վրա, որի պատճառով մեր հայրենակիցներից շատերը գաղթել են Սուրբ Երկրից և հաստատվել են հայրենիքում կամ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Մինչև 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմը Սուրբ Երկրում ապրել է  25 000 հայ: 1920-ական թվականներին երկրի հյուսիսում նույնիսկ հայկական գյուղ է հիմնադրվել «Ատլիտ» անունով: Հայերի թիվը զգալիորեն նվազել է 1948 թվականի պատերազմի և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամերի պատճառով:

Հայ­կա­կան թա­ղա­մա­սը՝ Ե­րու­սա­ղե­մի Հին քա­ղա­քի քար­տե­զում

Հարց: Վերջերս՝ հոկտեմբերի 23-ին Երուսաղեմում վերաբացվել է «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը: Հայտնի է, որ թանգարանը փակ էր գրեթե 10 տարի, իսկ վերանորոգումը տևել է մոտավորապես 5 տարի: Հայր Սուրբ, թանգարանն ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել, ինչպիսի՞ ցուցանմուշներ են ավելացել: Կա՞ն հստակ ժամկետներ, թե երբ է թանգարանը բացելու իր դռները զբոսաշրջիկների և ուխտավորների առջև:

Պատասխան: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, սակայն այցելուների համար այն բաց է նոյեմբերի 15-ից:

Թանգարանում ներկայացված է Սուրբ Երկրում հայերի ներկայության ամբողջ շրջանը տարբեր տիրապետությունների՝ հռոմեական, բյուզանդական, արաբական, խաչակիրների, մամլուքների, օսմանյան, բրիտանական, հորդանանյան և իսրայելյան ժամանակաշրջաններում: Հիմնականում ներկայացված են տարբեր իշխանությունների օրոք պատրիարքության և հայերի արձանագրած ձեռքբերումները և այն հարուստ ժառանգությունը, որ ստեղծվել է Սուրբ Երկրում: Հատուկ բաժնում ցուցադրված են տարբեր տիրակալների կողմից հայ պատրիարքներին տրված հրամանագրերը և հրովարտակները, որոնցով ճանաչվել են Հայ եկեղեցու իրավունքները սրբավայրերում և ունեցվածքը՝ Սուրբ Երկրում:

«Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը

Առանձին բաժնով ներկայացված է Հայոց ցեղասպանությունը, որտեղ հատուկ անդրադարձ կա թանգարանի շենքում 1922 թվականին բացված «Արարատեան» որբանոցի պատմությանը:

«Արարատեան» որբանոցի որբերի խմբանկար

Ներկայացված է նաև հայոց պատրիարքության կողմից Երուսաղեմում բացված (1833թ.) առաջին տպարանի պատմությունը: Այցելուներն այստեղ կարող են տեսնել առաջին տպագրական մեքենան, տպված առաջին գիրքը և մի քանի տառատեսակներ:

Հարուստ հավաքածուով ներկայացված է Սուրբ Երկիր հայերի կողմից ներմուծված հախճապակու արվեստը, որտեղ ցուցադրված են հիմնականում առաջին երեք արվեստագետների՝ Նշան Բալյանի, Մկրտիչ Գարագաշյանի և Դավիթ Օհանէսսյանի և նրանց շառավիղների աշխատանքները: Նրանց շնորհիվ հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է հայ ժողովրդի յուրօրինակ այցեքարտ:

Հարուստ է նաև եկեղեցական զգեստների և սպասքի բաժինը, որտեղ ցուցադրության են դրված Բոնապատ Նապոլեոնի վրանի աստառից պատրաստված շուրջառը, Գրիգոր Շղթայակիր պատրիարքի ասեղնագործ շուրջառը և այլ արժեքավոր իրեր:

Թանգարանի փոքր սրահներից մեկում այցելուները դիտում են թանգարանի կողմից պատրաստված հատուկ ֆիլմ:

Սակայն, թանգարան այցելող յուրաքանչյուր ոք թերևս ամենաշատը կտպավորվի Սուրբ Երկրում անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանով՝ վեցերորդ դարում պատրաստված 4,4 մ x 7,15 մ հայկական խճանկարով:  

Հարց: Արդյո՞ք օրակարգում կան նոր նախաձեռնություններ Երուսաղեմում հայկական համայնքի հոգևոր-մշակութային կյանքն ակտիվացնելու համար:

Պատասխան: Երուսաղեմի հայ պատրիարքն այժմ բավական ակտիվ աշխատանք է տանում թանգարանին կից Ժառանգավորաց վարժարանի նախկին շենքը վերածելու պատկերասրահի, որտեղ ծրագրվում է ցուցադրել միայն հայ արվեստագետների աշխատանքները: Թանգարան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է այցելել նաև  պատկերասրահ և ծանոթանալ նրանց ստեղծագործություններին:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծրագրում է նաև նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին, որը հնարավորություն կընձեռի Սուրբ Երկիր եկող հայ ուխտավորներին արարողությունների մասնակցել այդ սրբավայրում, ինչպես նաև մկրտություններ կատարել այնտեղ:

Տարածքը վերջերս է մաքրվել ականներից և բոլոր քրիստոնյա համայնքներին հողատարածքներ են հատկացվել այնտեղ եկեղեցիներ կառուցելու համար: Այժմ ակտիվ աշխատանք է տարվում այդ կարևոր սրբավայրում եկեղեցի կառուցելու համար բարերար գտնելու ուղղությամբ: 

Հարց: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել էր Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Պատրիարքարանը հյուրընկալել էր նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են կարևոր նման հանդիպումները  Երուսաղեմի հայկական թաղամասի և Պատրիարքարանի համար:

Պատասխան: Նման հանդիմումներ շատ կարևոր են մի քանի առումներով:

Նախ նման կարևոր երկրների ղեկավարներին ներկայացվում է Սուրբ Երկրում Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության պատմությունը և այն հարուստ ժառանգությունը, որը հայերը ստեղծել են այստեղ հաստատվելուց ի վեր:

Նման հանդիպումների ընթացքում ներկայացվում է նաև հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձ է կատարվում պատմության ընթացքում տեղի ունեցած կարևոր դեպքերին: Այն ճանաչողական մեծ նշանակություն ունի: Նրանցից շատերն առաջին անգամ են նման համապարփակ տեղեկություն ստանում Հայ եկեղեցու ու հայ ժողովրդի պատմության մասին:

Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության անդամները Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում ընդունել են Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզ 3-րդին. 2020թ., հունվարի 23

Ավելին, նրանց հետ քննարկվում է արդիական հարցեր, որոնք հուզում են թե՛ պատրիարքությանը, և թե՛ հայ ժողովրդին: Նման հանդիպումները բացառիկ առիթներ են այդ ղեկավարներին որևէ խնդրանք կամ դիտարկում ներկայացնելու համար:

Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին. 2022 թվական, հուլիսի 15

Յուրաքանչյուր պաշտոնական այցելության դեպքում, ըստ Սուրբ Երկրում ընդունված արարողակարգի, բարձրաստիճան այրերը հանդիպում են մեկ միլիարդ երկու միլիոն հավատացյալ ունեցող Կաթոլիկ եկեղեցու Երուսաղեմի առաջնորդի հետ, մոտ կես միլիարդ հավատացյալների համայնք ունեցող Ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի առաջնորդի հետ և ընդամենը տաս միլիոն հավատացյալ ունեցող Հայ եկեղեցու Երուսաղեմի առաջնորդի հետ: Կարծում եմ՝ թվերն ինքնին խոսուն են ամբողջական պատկերացում կազմելու համար, թե որքան կարևոր են նման հանդիպումները:

Hayernaysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan