Կարմիր խաչի միջնորդությամբ 11 քաղաքացի Հայաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ

Դիտել նաև
Ադրբեջանը կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել մարտի 5-ի ահաբեկչական ակտից և Հաագայի դատարանի որոշումից․ ԱԳՆ
Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ. Նեդ Փրայս
ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը՝ Արցախում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին
Այսօր Հաագայի դատարանը կհրապարակի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը
Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա․ Ադրբեջանի ԱԳՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով այսօր 11 հոգի Հայաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,– նշեց Ամատունին։
Բացի այդ, ԿԽՄԿ բեռնատարով դեղորայք և այլ պարագաներ են մատակարարվել տեղի առողջապահական հաստատություններին։ Հիշեցնենք, որ վերջին անգամ հունվարի 27-ին է ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանից Լաչինի ճանապարհով 18 մարդ տեղափոխվել ԼՂ` ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ 2 անձ էլ տեղափոխվել է Հայաստան։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։