Իրանում զինված հարձակում է իրականացվել Ադրբեջանի դեսպանատան վրա. կա մեկ զոհ. ֆոտոշարք, Տեսանյութ

Դիտել նաև
«Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ
Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը
ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ
Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում
Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման առնչությամբ։
Հայտարարության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով առավոտյան ժամը մոտ 8:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։
Հարձակվողը, զինված «Կալաշնիկով» ինքնաձիգով, ներխուժել է անվտանգության կետ և սպանել անվտանգության ծառայության պետին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են նաև դեսպանատան անվտանգության երկու աշխատակից։ Նրանց վիճակը բավարար է։ Ներկայումս հարձակման դեպքի մանրամասները պարզվում են։
Zham.am


