ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելը
![ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելը](/timthumb.php?src=/disc/24-01-23/c5a724b75ccfa1010ab1589d32e2636a.jpg&w=450)
Դիտել նաև
Արևմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել դաշնակիցներից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նման հարցումով դիմել է ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ:
«Նախագծի վրա աշխատանքը շարունակվում է։ Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,-նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը վաղաժամ է։