ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելը
Դիտել նաև
Գերմանական DW՝ «Դոյչե վելլե» հանրահայտ հեռուստաալիքը «ղժժում» է Փաշինյանի վրա
Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ)
ՀԱՊԿ-ում արձագանքել են Փաշինյանի` պատասխանատվության գոտու մասին հարցին
Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա
ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նման հարցումով դիմել է ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ:
«Նախագծի վրա աշխատանքը շարունակվում է։ Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,-նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը վաղաժամ է։