ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ
24
Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ «Բլինքենի խոսքից ստացվում է, որ ինչ-որ բան պետք է Հայաստանը զիջի, որը չի ցանկանում զիջել, բայց այդ ճնշումը Հայաստանի վրա կա». Սուրեն Սարգսյան ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Այս իշխանությունների միակ գերագույն արժեքը փողն է. Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները օրական 1.9 մլն դոլար է Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով Տարբեր դեպքերի արձագանքը տարբեր է և ոչ միայն հրապարակային. Զախարովան մեկնաբանել է հայ զինվորի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականների վիրավորվելու հանգամանքները. Տեսանյութ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա. Տեսանյութ Եթե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, ապա հայկական կողմն ինչպե՞ս է պատկերացնում «մուտքը». Զախարովա. Տեսանյութ

Կորուստ, մահ ու ավեր. այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է 5 տարվա ընթացքում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ անց առանց քննության, առանց ուսումնասիրության զինվորական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ միանգամից գլխատելով ճակատային կորպուսը, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ ժամանակ էր պետք նրանցից ամեն մեկի մեղավորությունը հասկանալու համար:

Ավելին, կառավարության նիստում պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը այնպիսի մանրամասնությամբ էին «պատմում», թե ինչ է տեղի ունեցել, կարծես նախաքննությունն արդեն ավարտվել է: Պատահական չէ, որ այս ամենը իրավաբանների կողմից գնահատվեց որպես նախաքննության ուղղորդում՝ բարձրագույն մակարդակով, անմեղության կանխավարկածի խախտում, ինչպես նաև արագորեն մեղավորությունը իրենցից հեռացնելու փորձ:

Այնինչ, այս ողբերգությունը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բենզինի պատմությունը, որին մեծ մասը չհավատաց, այդ թվում՝ դասակի հրամանատարը: Այն, որ այրված շինության լուսանկարներն ապացուցում են, թե ինչ խայտառակ վիճակում են մնում մեր զինվորները, այն, որ քսանմեկերորդ դարում «զորանոցը» վառարանով են ջեռուցում, արդեն իսկ համատարած «բարդակի» մասին է վկայում, նաև այն մասին, որ այս իշխանությունները բանակը ոտքի կանգնեցնելու, զորացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն արել, ընդհակառակը՝ հետևողականորեն ավիրել են այն:

Մյուս կողմից՝ շատերի համար էր անհասկանալի, թե ինչպես կարող էր սակրավորների հրամանատարը չիմանալ բենզինի հետ վարվելու տարրական կանոնները, լինել այդքան անզգույշ, ինչպես սակրավոր տղերքը չկարողացան լքել զորանոցը, մի խոսքով՝ բազմաթիվ հարցեր:

Հուսանք՝ այս հարցերի պատասխանը քննությունը կտա, չնայած Նիկոլ Փաշինյանի օրոք ակնկալել որևէ գործի օբյեկտիվ քննություն, առնվազն միամտություն է: Սոցցանցերում պահանջում էին նաև պաշտպանության նախարարի հրաժարականը: Բնական է, ցանկացած նորմալ երկրում նման խայտառակությունից, նման ողբերգությունից րոպեներ անց առաջին հերթին հրաժարական կտար պաշտպանության նախարարը, նաև երկրի վարչապետը: Բայց հազարավոր զոհերի պատճառ դառնալուց, ահռելի տարածքներ հանձնելուց հետո իշխանությունը ամուր գրկածների խմբից նման քայլ սպասել չի կարելի: Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն զինվորական նշյալ պաշտոնյաները չեն, նույնիսկ պաշտպանության նախարարը չէ։

Խնդիրը պարզ է ու ակնհայտ. քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մնում են իշխանության, միշտ այսպես է լինելու, ամեն օր մի նոր պատուհաս է գալու, անընդհատ կորուստ, մահ ու ավեր ենք ունենալու:

Դա այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է այս իշխանության համարյա հինգ տարվա ընթացքում: Ընդ որում, այնպիսի մոլեռանդությամբ են մահ ու ավեր սփռում, կարծես նպատակ են դրել այնպես անել, որ ոչ մի ընտանիք չխուսափի իրենց ավերումներից...

Ժամանակին իշխանական քարոզիչները ուզում էին մեր հանրությանը համոզել, որ Արցախի հարցը գցել են «խեղճ» Նիկոլի գրպանը։ Իրականում պարզվեց, որ ոմանք հենց Նիկոլին են գցել մեր ժողովրդի գրպանը։ Թե ինչու, օր օրի երևում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan