Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար

Հայաստանի նախագահը հրամանագրեր է ստորագրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ղազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և ներքին գործերի նախարար նշանակելու մասին:
Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: