Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիներ Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում

Դիտել նաև
Փաշինյանին «Եռաբլուր»-ում «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով. Տեսանյութ
Հունվարի 28-ին երթ դեպի Եռաբլուր. մանրամասներ
«Եռաբլուրում» արդեն տեղադրված շիրմաքարերի համար փոխհատուցում կտրվի
Զոհվածների ծնողների նկատմամբ ուժ գործադրած ոստիկանները ընդունեցին իրենց ոչ իրավաչափ քայլերը
Հրավառված անբարոյականություն․ զարմանալի է, որ տոնածառը Եռաբլուրում չէիք տնկել
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում, այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:
Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար: Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը: