Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տանում են ցեղասպանության, բայց մարդիկ չեն ուզում դա տեսնել. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ Դիվանագիտական ձախողում. պատերազմը կարող էր չլինել. Արսեն Գասպարյան. Տեսանյութ Ինչպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին Արամ Զավենի Սարգսյան, քեզ չի սազում, գոնե լռիր, եղբայր Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, Ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա Նոյեմբերի 9-ին խոսել եմ ռուսաստանցի գործընկերոջս հետ․ հետո փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին․ Դավիթ Տոնոյանի Ես տեսնում եմ՝ ուր են տանում երկիրը. Սինթեզ Սաթիկ Սեյրանյանի հետ. Տեսանյութ Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծրագրում է նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին. դիվանապետ

Իսրայելում հայկական համայնքի, նրանում նոր նախաձեռնությունների, ինչպես նաև վերջերս Երուսաղեմում վերաբացված «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանի և հարակից այլ հարցերի շուրջ Region Monitor-ը զրուցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորև.

Հարց: Հա՛յր Սուրբ, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կարծես, ձևավորվելու է նոր կոալիցիոն կառավարություն՝ հիմնականում աջակողմյան և կրոնական կուսակցությունների մասնակցությամբ։ Սովորաբար ինչպիսի՞ ազդեցություն են ունենում նման փոփոխությունները համայնքային կյանքի վրա։

Պատասխան: Հայերը Սուրբ Երկրում [խմբ.՝ Իսրայելում] հաստատվել են չորրորդ դարում: Հայ եկեղեցին միակ քրիստոնեական համայնքն է, որ մինչ օրս այստեղ ունեցել է անխափան ներկայություն: Պատմության ընթացքում մյուս բոլոր համայնքներն արտաքսվել են Սուրբ Երկրից՝ տարբեր իշխանությունների կողմից և բավական ժամանակ աքսորված կամ վտարված լինելուց հետո են միայն կարողացել վերադառնալ:

Հայերի շարունակական ներկայությունը պայմանավորված է նրանով, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և համայնքը երբեք չեն զբաղվել քաղաքականությամբ: Նրանք Սուրբ Երկրում իրականացրել են կրոնական ու ազգային առաքելություն և այսօր էլ շարունակում են կատարել այն՝ անկախ նրանից, թե ովքեր են իշխանության եկել, և թե ինչպիսի կառավարություններ են ընտրվում կամ ձևավորվում: 

Հարց: Ինչպես գիտենք, հայկական թաղամասը Երուսաղեմի Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում է գտնվում և զբաղեցնում է վերջինիս տարածքի մեկ վեցերորդ հատվածը: Այն համարվում է ամենափոքր և քիչ բնակեցված թաղամասը: Կա՞ն տվյալներ, թե քանի հայ է բնակվում հայկական թաղամասում: Ի՞նչ խնդիրների է բախվում հայկական համայնքը Երուսաղեմում կամ առհասարակ Իսրայելում:

Պատասխան: Երուսաղեմի Հայկական թաղամասում ապրում է մոտավորապես 3000 հայ: Սուրբ Երկրում (ներառեալ Պաղեստինը) ապրում է մոտ 8000-10000 հայ:

Սուրբ Երկրում հաստատվելուց երեք դար հետո՝ 638 թվականին հայերը հիմնել են Հայոց պատրիարքությունը: Հայ համայնքն այստեղ համարվում է կրոնական փոքրամասնություն, որի ղեկավարն է Երուսաղեմի հայ պատրիարքը:  

Հայերի, ինչպես այստեղ ապրող բոլոր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հիմնական խնդիրները կապված են երկրի անվտանգության հետ: Արաբա-իսրայելական կոնֆլիկտի պատճառով հաճախ են լինում ահաբեկչական գործողություններ, սպանություններ և տարբեր անկարգություններ, որոնք բացասաբար են ազդում մեր հայրենակիցների առօրյա կյանքի, աշխատանքի և  բիզնես գործունեության վրա:

Անվտանգային խնդիրներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաև պետության տնտեսության վրա, որի պատճառով մեր հայրենակիցներից շատերը գաղթել են Սուրբ Երկրից և հաստատվել են հայրենիքում կամ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Մինչև 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմը Սուրբ Երկրում ապրել է  25 000 հայ: 1920-ական թվականներին երկրի հյուսիսում նույնիսկ հայկական գյուղ է հիմնադրվել «Ատլիտ» անունով: Հայերի թիվը զգալիորեն նվազել է 1948 թվականի պատերազմի և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամերի պատճառով:

Հայ­կա­կան թա­ղա­մա­սը՝ Ե­րու­սա­ղե­մի Հին քա­ղա­քի քար­տե­զում

Հարց: Վերջերս՝ հոկտեմբերի 23-ին Երուսաղեմում վերաբացվել է «Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը: Հայտնի է, որ թանգարանը փակ էր գրեթե 10 տարի, իսկ վերանորոգումը տևել է մոտավորապես 5 տարի: Հայր Սուրբ, թանգարանն ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել, ինչպիսի՞ ցուցանմուշներ են ավելացել: Կա՞ն հստակ ժամկետներ, թե երբ է թանգարանը բացելու իր դռները զբոսաշրջիկների և ուխտավորների առջև:

Պատասխան: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, սակայն այցելուների համար այն բաց է նոյեմբերի 15-ից:

Թանգարանում ներկայացված է Սուրբ Երկրում հայերի ներկայության ամբողջ շրջանը տարբեր տիրապետությունների՝ հռոմեական, բյուզանդական, արաբական, խաչակիրների, մամլուքների, օսմանյան, բրիտանական, հորդանանյան և իսրայելյան ժամանակաշրջաններում: Հիմնականում ներկայացված են տարբեր իշխանությունների օրոք պատրիարքության և հայերի արձանագրած ձեռքբերումները և այն հարուստ ժառանգությունը, որ ստեղծվել է Սուրբ Երկրում: Հատուկ բաժնում ցուցադրված են տարբեր տիրակալների կողմից հայ պատրիարքներին տրված հրամանագրերը և հրովարտակները, որոնցով ճանաչվել են Հայ եկեղեցու իրավունքները սրբավայրերում և ունեցվածքը՝ Սուրբ Երկրում:

«Հելէն եւ Էտուարտ Մարտիկեան» թանգարանը

Առանձին բաժնով ներկայացված է Հայոց ցեղասպանությունը, որտեղ հատուկ անդրադարձ կա թանգարանի շենքում 1922 թվականին բացված «Արարատեան» որբանոցի պատմությանը:

«Արարատեան» որբանոցի որբերի խմբանկար

Ներկայացված է նաև հայոց պատրիարքության կողմից Երուսաղեմում բացված (1833թ.) առաջին տպարանի պատմությունը: Այցելուներն այստեղ կարող են տեսնել առաջին տպագրական մեքենան, տպված առաջին գիրքը և մի քանի տառատեսակներ:

Հարուստ հավաքածուով ներկայացված է Սուրբ Երկիր հայերի կողմից ներմուծված հախճապակու արվեստը, որտեղ ցուցադրված են հիմնականում առաջին երեք արվեստագետների՝ Նշան Բալյանի, Մկրտիչ Գարագաշյանի և Դավիթ Օհանէսսյանի և նրանց շառավիղների աշխատանքները: Նրանց շնորհիվ հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է հայ ժողովրդի յուրօրինակ այցեքարտ:

Հարուստ է նաև եկեղեցական զգեստների և սպասքի բաժինը, որտեղ ցուցադրության են դրված Բոնապատ Նապոլեոնի վրանի աստառից պատրաստված շուրջառը, Գրիգոր Շղթայակիր պատրիարքի ասեղնագործ շուրջառը և այլ արժեքավոր իրեր:

Թանգարանի փոքր սրահներից մեկում այցելուները դիտում են թանգարանի կողմից պատրաստված հատուկ ֆիլմ:

Սակայն, թանգարան այցելող յուրաքանչյուր ոք թերևս ամենաշատը կտպավորվի Սուրբ Երկրում անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանով՝ վեցերորդ դարում պատրաստված 4,4 մ x 7,15 մ հայկական խճանկարով:  

Հարց: Արդյո՞ք օրակարգում կան նոր նախաձեռնություններ Երուսաղեմում հայկական համայնքի հոգևոր-մշակութային կյանքն ակտիվացնելու համար:

Պատասխան: Երուսաղեմի հայ պատրիարքն այժմ բավական ակտիվ աշխատանք է տանում թանգարանին կից Ժառանգավորաց վարժարանի նախկին շենքը վերածելու պատկերասրահի, որտեղ ծրագրվում է ցուցադրել միայն հայ արվեստագետների աշխատանքները: Թանգարան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է այցելել նաև  պատկերասրահ և ծանոթանալ նրանց ստեղծագործություններին:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ծրագրում է նաև նոր եկեղեցի կառուցել Հորդանան գետի ափին, որը հնարավորություն կընձեռի Սուրբ Երկիր եկող հայ ուխտավորներին արարողությունների մասնակցել այդ սրբավայրում, ինչպես նաև մկրտություններ կատարել այնտեղ:

Տարածքը վերջերս է մաքրվել ականներից և բոլոր քրիստոնյա համայնքներին հողատարածքներ են հատկացվել այնտեղ եկեղեցիներ կառուցելու համար: Այժմ ակտիվ աշխատանք է տարվում այդ կարևոր սրբավայրում եկեղեցի կառուցելու համար բարերար գտնելու ուղղությամբ: 

Հարց: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել էր Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Պատրիարքարանը հյուրընկալել էր նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են կարևոր նման հանդիպումները  Երուսաղեմի հայկական թաղամասի և Պատրիարքարանի համար:

Պատասխան: Նման հանդիմումներ շատ կարևոր են մի քանի առումներով:

Նախ նման կարևոր երկրների ղեկավարներին ներկայացվում է Սուրբ Երկրում Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության պատմությունը և այն հարուստ ժառանգությունը, որը հայերը ստեղծել են այստեղ հաստատվելուց ի վեր:

Նման հանդիպումների ընթացքում ներկայացվում է նաև հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձ է կատարվում պատմության ընթացքում տեղի ունեցած կարևոր դեպքերին: Այն ճանաչողական մեծ նշանակություն ունի: Նրանցից շատերն առաջին անգամ են նման համապարփակ տեղեկություն ստանում Հայ եկեղեցու ու հայ ժողովրդի պատմության մասին:

Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության անդամները Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում ընդունել են Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզ 3-րդին. 2020թ., հունվարի 23

Ավելին, նրանց հետ քննարկվում է արդիական հարցեր, որոնք հուզում են թե՛ պատրիարքությանը, և թե՛ հայ ժողովրդին: Նման հանդիպումները բացառիկ առիթներ են այդ ղեկավարներին որևէ խնդրանք կամ դիտարկում ներկայացնելու համար:

Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին. 2022 թվական, հուլիսի 15

Յուրաքանչյուր պաշտոնական այցելության դեպքում, ըստ Սուրբ Երկրում ընդունված արարողակարգի, բարձրաստիճան այրերը հանդիպում են մեկ միլիարդ երկու միլիոն հավատացյալ ունեցող Կաթոլիկ եկեղեցու Երուսաղեմի առաջնորդի հետ, մոտ կես միլիարդ հավատացյալների համայնք ունեցող Ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի առաջնորդի հետ և ընդամենը տաս միլիոն հավատացյալ ունեցող Հայ եկեղեցու Երուսաղեմի առաջնորդի հետ: Կարծում եմ՝ թվերն ինքնին խոսուն են ամբողջական պատկերացում կազմելու համար, թե որքան կարևոր են նման հանդիպումները:

Hayernaysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan