Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում. Տեսանյութ

Դիտել նաև
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը հոսպիտալացվել է պատգամավորների հետ ծեծկռտուքից հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Թուրքիան։ Նշվում է, որ բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանականների միջև։
«Բյուջեի քննարկումների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել: Պատգամավորների միջև լեզվակռիվը վերաճել է կոնֆլիկտի: «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։