«Մեր տեղը չենք զիջելու որևէ մեկին»․ հարցազրույցի ընթացքում նման տեսակետ չի հնչել․ Քրիստինե Վարդանյան
![«Մեր տեղը չենք զիջելու որևէ մեկին»․ հարցազրույցի ընթացքում նման տեսակետ չի հնչել․ Քրիստինե Վարդանյան](/timthumb.php?src=/disc/06-12-22/89e56d88c677ccdeee3e1a441662391c.jpg&w=450)
«Սոցիալական ցանցերում «Մեր տեղը չենք զիջելու որևէ մեկին» նկարագրությամբ տարածվող նյութը արդյունք է դեկտեմբերի 5-ին «24News» տաղավարում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հնչեցրած տեսակետների կամայական ու համատեքստից անջատված մեկնաբանության. հարցազրույցի ընթացքում նման տեսակետ չի հնչել:
Նյութի վերտառությանը ծանոթանալուց անմիջապես հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից կապ են հաստատել լրատվամիջոցի հետ, որի արդյունքում փոխվել է ԶԼՄ կայքում նյութի վերնագիրը, սակայն սոցիալական ցանցերում այն շարունակվում է տարածվել այս տեսքով:
Օգտվելով առիթից ևս մեկ անգամ վերահաստատում ենք բարձրացված հարցի շուրջ ՀՅԴ անփոփոխ տեսակետը. պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ապազգային իշխանությունների դեմ իրական պայքար մղող ուժերին և գործիչներին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
![](/disc/06-12-22/806d37e4d163d31f9e505d88625d36b7.jpg)