Իրանում ավելի քան 700 բանտարկյալների ազատ են արձակել Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո
![Իրանում ավելի քան 700 բանտարկյալների ազատ են արձակել Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո](/timthumb.php?src=/disc/29-11-22/c199788531347fdea61bb23134a8507c.jpg&w=450)
Իրանի իշխանություններն ազատ են արձակել 715 բանտարկյալների Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո, հաղորդում է Fars գործակալությունը։ Որոշումն ընդունվել է Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավար Գոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեյիի կարգադրությամբ:
Իրանի դատական իշխանության ղեկավարը բարձր է գնահատել իրանցի ֆուտբոլիստների հաղթանակը՝ նշելով նրանց «նախանձախնդիր վերաբերմունքը աշխարհի առաջնությունում, որը Իրանի ժողովրդին ուրախություն եւ երջանկություն պարգեւեց՝ դառնալով ազգային միասնության, կոլեկտիվիզմի ոգու դրսեւորում»։
Նոյեմբերի 25-ին Իրանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Ուելսի թիմին։ Սա իրանցիների երրորդ հաղթանակն է աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու ողջ պատմության ընթացքում։
Աղբյուր՝ News.am