Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը

Դիտել նաև
Պետբյուջեից 31 մլն դրամ հատկացրեցին, վերանորոգեցին, որ վարձակալության հանձնեն յուրային ընկերությանը
ԱԺ պարիսպները ցանկապատներով բարձրացնում են. Տեսանյութ
Մենք այստեղ ենք և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը. Տեսանյութ
Առավոտյան ժամը 8։30 ժողովրդավարության բաստիոնի ԱԺ-ի առանց այդ էլ զոդած դարպասները ևս մեկ անգամ զոդում էին. Տեսանյութ
ԱԺ աշխատակազմին ուղարկում են տուն․ աղբյուր
Ռուս մասնագետ Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, հաղորդում է «РБ Спорт»-ը:
51-ամյա մասնագետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ է ստացել Կազանի «Ռուբինը» գլխավորելու ժամանակ: Սլուցկին «Ռուբինից» հեռացել էր նոյեմբերի 15-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն առաջարկով դիմել է նաև «Ռոստովի» և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որը ևս մերժել է:
Լեոնիդ Սլուցկին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է ռուսական, անգլիական և հոլանդական թիմեր, իսկ 2015-2016 թվականներին աշխատել է Ռուսաստանի ազգային հավաքականում:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին է: