Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Անդունդի մեջ ենք, լույս չի երևում». զոհված զինվորների ծնողների մտորումները պատերազմից 2 տարի անց. Տեսանյութ

Առավոտյան 7։30–ին «Եռաբլուրում» քար լռություն է, հարյուրավոր շիրմաքարերից ժպտացող տղաները դեռ մենակ ենք, քիչ անց այստեղ կգան նրանց հարազատները ու տղաները կժպտան նրանց թարմ ծաղիկների ու խնկարկման մշուշի միջից։

Տիկին Ջուլիետան թոռան շիրմաքարին սիրում է միայնակ գալ, Հայկի հետ կիսատ մնացած զրույցներ է շարունակում, կարոտն առնում, խաղաղվում։

«Առավոտյան վեր եմ կենում, ոնց որ մեկն ինձ բրդի, ասի՝ գնա «Եռաբլուր», ամսի 13–ին ծննդյան օրն ա, բայց չդիմացա, էսօր եկա։ Զանգում էր էնտեղից, ասում՝ տատի ջան, քեզ պինդ պահի, պինդ եմ, բայց ինքչան պինդ լինեմ, երնեկ ես գնայի, ինքը մնար»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջուլիետա Աննանիկյանը։

9 ամսվա ծառայող էր Հայկը, Մարտունիում էր ծառայում, երբ պատերազմը սկսվեց, հոկտեմբերի 23–ին է զոհվել՝ անօդաչութ թռչող սարքի հարվածից՝ 18 տարեկանում։ Մինչեւ այդ էլ վիրավորում էր ստացել, հիվանդանոց պառկել, բայց ոչ մի խոսք չէր ասել ծնողներին։

«Մի շաբաթ հետո, երբ նորից բարձրացել է կռվի, ասել է, որ վիրավորված է եղել։ Բանակ գնալուց ասում էր՝ տատի ջան, որ ես գամ, ինձ ավտո կառնե՞ք, ասում էի՝ մենակ թե գաս բալես, հասնես ինձ»,-պամում է Ջուլիետան։

20-ամյա Էդիկը պրոֆեսիոնալ ֆուտբոլով էր զբաղվում։ Հայաստաի երիտասարդական հավաքականում էր խաղում։

«Ղարաբաղում էլ թիմ կար, պետք է էնտեղ խաղար, բայց 3-4 օր աց պատերազմը սկսվեց։ Հասցրել էր միայն մեկ անգամ խաղալ»,-ասում է հայրը՝ Գագիկ Կիրակոսյանը։

Ուղիղ մեկ ամսվա ծառայող էր Էդիկը, երբ պատերազմը սկսվեց։ Սեպտեմբերի 26–ին ծնողների հետ խոսել էր, ասել, որ դիրքեր են տանելու, ծնողներին տարօրինակ էր թվացել, որ մեկ ամսվա ծառայողին դիրքեր տանելու տեղեկությունը։ Առավոտյան լսել էին պատերազմի բոթը։ Էդիկը պատերազմի մի քանի թեժ կետերում է եղել՝ Ֆիզուլի, Մարտունի, Հադրութ, հոկտեմբերի 12-ի զոհվել է Ֆիզուլիում, ԱԹՍ-ի հարվածից։

Երկու տարի է՝ Գագիկն ու կինը «Եռաբլուրում» են անցկացնում իրենց ուրախ ու տխուր օրերը, որդու հետ զրուցելով են մխիթարվում։ Գագիկն ամեն անգամ որդու շիրիմին այցելելիս, թարմ փորված փոսերը տեսնելիս, ավելի է համոզվում՝ ադրբեջանցիների հետ խաղաղություն հնարավոր չէ։

«Ավտոմատով քաղում են էդ երեխեքին, դրանց հետ ոնց կարող ես խաղաղության պայմանագիր կնքես, ես չեմ հավատում, թուրքի հետ չես կարող բարեկամանալ, ես էս ցավը ոնց թողնեմ, թուրքի հետ խաղաղություն կապեմ»,-ասում է որդուն պատերազմում կորցրած Գագիկը։

Կարապետի մայրը ամիսներ շարունակ որդու աճյունն էր փնտրում։ Նրա ձայնը հոկտեմբերի 13–ին էր վերջին անգամ լսել մայրը, 5 ամիս անց տիկին Անահիտը վերջապես հողին հանձնեց որդու՝ ԴՆԹ-ով հաստաված մասունքները։

Սովորել շատ էր սիրում Կարապետը, ասում է մայրը, ու թվարկում լեզուները, որոնց 18-ամյա որդի տիրապետում էր՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Սովորում էր Սլավոնական համալսարանում, աշխատում էր նաեւ տեղեկավական տեխնոլոգիաների ոլորտում։ Ուսումը Չեխիայում պետք է շարունակեր, մայրը համոզում էր, որ գնա, բայց Կարապետը նախընտրել էր ծառայության մեկնել, հետո ուսումը շարունակել։

«Իրենք շրջափակման մեջ էին ընկել, ասել էր՝ հետ գնալ չկա, գիտակցված էր այդ քայլի գնացել։ Ինձ հետ խոսեց, ասաց՝ մամ, ձիգ եղի, վերջ է»,-պատմեց մայրը։

Կարապետի շիրիմը աչքի է ընկնում ծաղիկների առատությամբ, մայրն է որդու գերեզմանողը ծաղկանոցի վերածել։ Կարապետը ծաղիկներ շատ էր սիրում։ Նա նաեւ ժպտալ էր սիրում, բայց շիրմաքարի կարում լուրջ է, մտահոգ, ասում է մայր ու պատմում, որ Կարապետը պատերազմի ժամանակ մի քանի լուսանկար է ուղարկել ընկերոջն ու ասել, որ եթե զոհվի, հենց այդ նկարը լինի քարին։

Տիկին Անահիտը համարյա ամեն օր «Եռաբլուր» է գալիս։ Այստեղ՝ իր մինուճար որդու շիրմաքարի մոտ է ուժ գտնում վաղը նորից արթնանալու եւ նորից որդուն այցելելու համար։

«Լույսը բացվում է՝ «Եռաբլուրում» ենք, մութը ընկնում է՝ էստեղ ենք, անդունդի մեջ ենք, մութ է, լույսը չի երեւում։ Էն ինչ հիմա կատարվում է, ես դրա մեջ խաղաղություն չեմ տեսնում, թուրքի հետ ինչ խաղաղության գնաս, դա աբսուրդ է»,-ասում է Կարապետի մայրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan