Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Աստված կանչի՝ մեզ չհանդիպես․ զոհվածի ծնողը՝ Աննա Հակոբյանին

«Հրապարակ»-ը գրում է․ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին շրջանում պատերազմի, զոհվածների մասին ակտիվ գրառումներ է անում, որոնք հիմնականում բացասաբար են ընդունվում հանրության եւ հատկապես՝ զոհվածների հարազատների կողմից։

44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանի մայրը՝ Էլեն Նավոյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկու տարիների ընթացքում նկատել է՝ նման գրառումներն ու հրապարակումներն ինչ-որ բանից շեղելու նպատակ են հետապնդում։ «Չեմ հավատում իր անկեղծությանը, միանշանակ՝ չեմ հավատում, անգամ չեմ հասկանում, թե ժամանակ առ ժամանակ նման ձեւով այդ ամենին անդրադառնալն ինչ է տալու։ Հետո՝ վերջին երկու տարիների ընթացքը ցույց է տալիս, որ երբ որ նմանատիպ ինչ-որ հայտարարություն արվում է, որեւէ իրադարձությունից առաջ կամ հետո է արվում՝ շատ ավելի լուրջ։ Կարծես թե փորձում են նման ձեւով մարդկանց ուշադրությունը շեղել, կենտրոնացնել այլ բանի վրա»,-ասաց Էլեն Նավոյանը։

Նահատակված հերոսի մայրը նշեց, որ ինքն այդ տպավորությունն է ստացել։ «Մարդիկ տարվել են նմանատիպ հիմար բաներով, ոնց որ այս ամբողջ ընթացքում։ Թվում է, թե արածը մի մեծ բան չէ, բայց ինչքա՜ն են բոլորը դրա վրա շեղված, եւ ավելի լուրջ բաներին պարզապես ուշադրություն չենք դարձնում»,-շեշտեց Նավոյանը։ Ինչ վերաբերում է այս ճանապարհով որդեկորույս ծնողներին սփոփելուն, Շանթ Նավոյանի մայրը շեշտում է, որ սփոփելու այլ ձեւեր կան, քան այդ կարգավիճակում գտնվող ծնողներին խորհուրդ տալը՝ չսգալ, կամ էլ հարյուր տարվա մեռելներին չբերել առաջ ու նմանատիպ այլ մտքեր արտահայտել։

44-օրյայի կամավորական հերոս Արման Օհանջանյանի մայրն էլ, անդրադառնալով Աննա Հակոբյանի արտահայտությանը, որ ամեն մահացած բան պետք է թաղել, ինչպես մայրը թաղել է իր 19-ամյա որդուն, վրդովված ասաց․ «Նախ, անասուն, մեր էրեխեքը չեն մահացել՝ անմահացել են ու սրբերի դասին են դասվել։ Եվ երկրորդը՝ դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում, ամեն ինչ արեցին, մեր էրեխեքի գլուխը կերան, ու այսօր ինքն ի՞նչ է ուզում մեր զոհվածների ծնողներից։ Նախ՝ ինքն ուզում է իր գրառումներով մեզ շեղի, շեղի իր կողմը, որ իր տափուկ ամուսինն էլ շարունակի անել այն, ինչ անում է։ Բացի այդ, ինքն ուզում է մեր պայքարող ծնողների այս տեսակին հունից հանի, որ մենք մեր հավասարակշռությունը կորցնենք, թուլանանք, չգիտեմ ինչ սադրանքների է մեզ դրդում։ Ես այդպես եմ հասկացել, դա իմ կարծիքն է, ու չեմ մտածում, որ սխալվում եմ։ Իր վերջին հրապարակման տակ, որտեղ գրել է, որ զոհվածների ծնողներից ոմանք խելագարվել են․․․ թող ինքը խելագարվի, մենք չենք խելագարվի, մենք ավելի սթափ ենք լինելու, որովհետեւ մենք գիտենք՝ ում ենք կորցրել, ու գիտենք՝ ինչի համար ենք կորցրել, ոչ թե իր պես, որ ասում է՝ հանուն ոչնչի։ Ոչ, ես գիտեմ՝ ինչի համար եմ կորցրել, ու չեմ սխալվում, ու ես գիտեմ, որ լինելու է այն, ինչ իմ տղեն է ասել, որ լավ է լինելու։ Ես չեմ հավատում՝ հայը կործանվի վերջնական, չեմ հավատում, անպայման մի հայ է մնալու ու նորից Հայաստան-Արցախ է վերակերտելու, Արցախը հաստատ լինելու է՝ դա ապացուցվեց վերջին միասնական միտինգով, ու ասում եմ՝ արցախցու թասիբը թող բոլորն ունենան»։

Ելիզավետա Բուդաղյանը նշեց, որ նման գրառումներով Աննա Հակոբյանն ուշադրությունն իր վրա է շեղում, եւ չգիտի՝ նա այդպիսով էներգիա՞ է ստանում, թե՞ ավելի մեծ, կործանարար, գլոբալ սխալից է շեղում, որպեսզի իրենք չնկատեն, սակայն Հակոբյանին դա չի հաջողվի։

«Աստված կանչի, որ հանկարծ մեզ չհանդիպես, Աստված կանչի, որ լույսը բացվի, ու դու չտեսնես այն, ինչ մենք ենք տեսել, որովհետեւ կարող է մի օր պատահականության սկզբունքով հայտնվես իմ տեղում, բայց ոչ թե՝ որովհետեւ քո տղան կզոհվի, այլ քո տղուն մորթեն, քո տղուն սպանեն։ Ես վատ բան եմ ասում, ինձ կներեք, ես մայր եմ, չեմ ուզում ոչ ոքի սա, բայց այս պարագայում ես իրեն դա ցանկանում եմ։ Երեխաները մեղք են, բայց եթե իրենցն են, բան չունեմ ասելու ու վրեժի համար եմ ապրում։ Կոնկրետ ես ապրում եմ իմ աղջկա, իմ թոռան ու իրենցից վրեժ լուծելու համար, որ տեսնեմ ու մասնակից լինեմ այդ վրեժի լուծմանը»,-հայտարարեց Ելիզավետա Բուդաղյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan