Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Երկրում տիրող մթնոլորտի համար, թե ով մեղքի բաժին ունի, գնահատականը Դուք տվեք

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պաշտոնաթող սպաների միության հասցեին ոչ կոռեկտ հայտարարություններ արեց։ Խոսեց նաեւ դավաճանությունների մասին, իսկ մի քանի օր առաջ հայտարարեց, թե հրթիռներից պլատաներն էլ են գողացված եղել։ Մենք մի շարք հարցեր ուղղեցինք ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին։

Ձեր պաշտոնավարման շրջանում, որը պատերազմի շրջանն էր, եղե՞լ են դավաճանության բացահայտումներ։ 

Պատերազմի օրերին եղել են բացահայտումներ, բայց էդ կարգի չեն եղել։ Իսկ եղած բացահայտումների, հարուցված քրեական գործերի մասին մենք հանրայնացրել ենք։ Որը չի հանրայնացվել, ուրեմն ԱԱԾ-ն օբյեկտիվ պատճառներ է ունեցել չհանրայնացնելու։

Իսկ այդ բացահայտումները խոշո՞ր մասշտաբի ն եղել, թե՞ 20-30 դոլարի դիմաց «մանր դավաճանություններ»։

Չէ, բացահայտումներ եղել են, նաեւ ռեզիդենտներ են բացահայտվել, ռեզիդենտն այն է, որ գործակալական ցանց է ունեցել կազմավորված ու ղեկավարել է այդ ցանցը։ Նժարի վրա դնել, թե սա ուժեղ էր, սա թույլ էր, սա լավ էր կամ վատ, էդպիսի մոտեցումը սխալ է։ Էդ բացահայտումներն էլ են շատ կարեւոր, ու շատ վտանգավոր են նման մարդիկ։ Բայց բացահայտված դեպքերը հանրայնացնելու իմաստով, ես հո չե՞մ ասել՝ չպիտի բացահայտվեն, ես ասել եմ՝ բացահայտման իմա՞ստը, այսինքն՝ այդ բացահայտման պլյուսնե՞րն են շատ, թե՞ մինուսները, էդպես պիտի նայենք։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ միտում կա իշխանությունների կողմից, որ 2 տարի անց դավաճանության անգամ ամենամանր դեպքերը հանրայնացնում են։

Միտում՝ չեմ կարող ասել, մոտեցման խնդիր է ընդամենը, իրենք էդ մոտեցումն ունեն, որ պետք է հանրայնացվեն։

Շատերի կարծիքով՝ սա բանակը վարկաբեկելու փորձ է, որպեսզի պատերազմում կրած պարտության մեղքը դնեն բանակի վրա, ասեն՝ բոլոր դավաճանները բանակում, զինվորականների մեջ են, այլ ոչ թե քաղաքական իշխանության։

Գնահատման խնդիր է դա։ Ես հասկանում եմ՝ ինքս էլ կամ ցանկացած անաչառ մարդ որ լսում է, վատ կարծիք է կազմում բանակի մասին, հայ մարդու մասին, որ կարող է էդ գումարներով, էդպիսի չնչին պայմաններով շահագրգռվի ու երկրին դավաճանի։ Սա վատ որակական բնութագիր է տալիս։ Բայց էդ փաստերն անպայման պետք է կանխվեն, պատժվեն։

Իսկ Ձեր պաշտոնավարման օրոք կանխվե՞լ են։ 

Իհարկե, բա էդ հիմնարկը հո փակ չի՞ եղել, էդ հիմնարկի դռների վրա հո կողպեք կախված չի՞ եղել, աշխատել է, արդյունք է տվել, արդյունքները տեսանելի են եղել։ Կրկնում եմ՝ էստեղ խնդիրը հանրայնացման մեջ է։ Որեւէ մեկը չի կարող ասել, որ նման դեպքերը չպետք է բացահայտեք։

Ձեր պաշտոնավարման օրոք բացահայտումներ եղե՞լ են։ Այսինքն՝ եթե Դուք հանրայնացնեիք, աղմուկ կբարձրանա՞ր։

Պատերազմի 44 օրվա ընթացքում ինչ որ հայտնաբերվել եւ բացահայտվել է, էդ դեպքերի մասին տեղեկատվություն հրապարակվել է։ Թե ինչ ավարտ են ունեցել էդ քրեական գործերը, ես չեմ կարող ասել, տեղեկատվության չեմ տիրապետում։ Իսկ որը չի հրապարակվել, ուրեմն էդ պահին նպատակահարմար չենք գտել։

Ճի՞շտ հասկացա, որ եղել են հայ զինվորականներ, որոնք գործակալական ցանցի անդամ են եղել։

Չէ, Դուք հարցրիք՝ նախկինում բացահայտվե՞լ են գործակալներ, թե՞ ոչ, կամ պետական դավաճանության, լրտեսության դեպքեր, ես դրա մասին ասացի։

Նախկինում՝ պատերազմի՞ ժամանակ, թե՞ ավելի վաղ։

Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից առաջ էլ, ավելի վաղ էլ։ Եթե Դուք մտնեք Դատալեքս, այնտեղ այդպիսի դեպքեր կգտնեք։

Իսկ Դուք՝ որպես ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է ստիպում զինվորականին դավաճանության գնալ, մեր ազգի որա՞կն է այդպիսին։

Եթե Դուք վերցնեք խրոնոլոգիան եւ ուսումնասիրեք՝ զուտ ԱԱԾ-ի հրապարակումների հիման վրա, կտեսնեք, որ միջին կամ ցածր օղակների հավաքագրման ու իֆորմացիա տալու դեպքերը տեղի են ունեցել կա՛մ պատերազմի ընթացքում, կա՛մ պատերազմից հետո։ Սա խոսում է մեր երկրում, մեր բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին։ Սա նշանակում է, որ շատ բաներ էնպես չեն, ինչպես պիտի լինեին։ Դրա համար մարդիկ ավելի խոցելի են դարձել, ավելի հեշտ են ե՛ւ շահադիտական նպատակներով, ե՛ւ դիտավորությամբ, ե՛ւ միամտության արդյունքում ընկնում հակառակորդի ծուղակը։

Այսինքն՝ եթե պատերազմը չլիներ, ֆորսմաժորային իրավիճակ չլիներ, հնարավոր է՝ պոտենցիալ դավաճանները չդրսեւորվեի՞ն որպես դավաճան։

100 տոկոսով համակարծիք եմ ու մի բան կուզենայի ավելացնել, որ եթե պատերազմը չլիներ, եթե երկրում լիներ նորմալ մթնոլորտ, եթե հայրենասիրության գաղափարը լիներ բարձր մակարդակի վրա, մարդիկ բաժանված չլինեին, թշնամացած չլինեին իրար հանդեպ, եթե անվտանգության ծառայությունը պրոֆիլակտիկ միջոցառումների իր հսկողությունն ավելի խիստ ձեւով իրականացներ, ինչպես եղել է նախկինում, էդ ամեն ինչը շատ ավելի նվազ քանակով կլիներ։ Էդ իրավիճակը պարարտ հող է հանդիսանում նման քայլերի գնալու համար։

Գործող իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն իրենց մեղքի բաժինը չունե՞ն, որ պառակտել են ժողովորդին, երկրում այդպիսի մթնոլորտ են ձեւավորել։

Դե, երկրում տիրող մթնոլորտի համար, թե ով մեղքի բաժին ունի, գնահատականը Դուք տվեք։

Սկսել եք խնայել Նիկոլ Փաշինյանին։

Ես աշխատում եմ օբյեկտիվ լինել։

Իսկ օբյեկտիվորեն՝ Դուք այս իշխանությունների կողմից քննադատության արժանի քայլ կամ դավաճանության դրսեւորումներ չե՞ք տեսնում։

Ես սովոր եմ մարդուն մեղադրել բավարար փաստերի, ծանրակշիռ ապացույցների հիման վրա։

Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում ելույթ ունեցավ եւ ասաց, որ, օրինակ, «հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»։ Օրինակ՝ սա հերթական անգամ մեղքը բանակի վրա բարդելու փորձ չէ՞, արդյոք, հատկապես առանց ապացույցների։

Խորհուրդ եմ տալիս, որ Ձեզ մոտ ֆիքսեք էդ հայտարարությունը ու, որպես լրագրող, լրագրողական հետեւողականություն հանդես բերեք եւ փորձեք, ինչ որ ասվել է, դա ինքնին արդեն հանցակազմ պարունակող տվյալ է, եթե ինչ-որ մեկը հրթիռի կամ այլ զինատեսակի կամ պետական գույքը փչացնելով՝ դրա միջից ինչ-որ ոսկե պլատաներ ու եսիմինչեր է հանել, դա արդեն հափշտակություն է, հանցագործություն է, վնասարարություն է, դա պետք է հետեւանքներ ունենա, դրա համար պետք է մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Դա չես կարող թաքցնել։ Դուք՝ ինքներդ, հետեւեք, տեսեք՝ ինչ զարգացումներ են լինում։ Եթե վարչապետը հայտարարում է, որ նման բան է տեղի ունեցել, ուրեմն պետք է լինեն անձինք, որոնք դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Իսկ Ձեր պաշտոնավարման ընթացքում բացահայտե՞լ եք նման դեպք, որ որեւէ մեկը, ասենք, պլատաներ է հանել հրթիռների վրայից կամ որեւէ գույք է փչացրել։

Որ դիտավորությամբ լինի՝ ես էդպիսի բան չեմ լսել։ Ինձ նման դեպք չի զեկուցվել։

Այդ դեպքում, չի՞ ստացվում, որ երկրի ղեկավարը, փաստացի, անպատասխանատու հայտարարություններ է անում։

Տեսեք, հիմա որ պաշտպանեմ կամ ոչ թե պաշտպանեմ, այլ օբյեկտիվ ասեմ, կասեք՝ Դուք շատ մեղմ եք արտահայտվում։ Բայց չէ՞ որ մարդը հայտարարել է, երկրի ղեկավարը նպատակահարմար է գտել էդ մասին ասելու, ասել է։ Հիմա, եթե դա չհաստատվի, դա հետեւանքներ չունենա, դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվի, նոր Դուք իրավունք կունենաք նման հետեւության հանգելու։ Կարող է տասն օր հետո տեսնեք։ Կոնկրետ էս դեպքի մասին Դուք հիմիկվանից չեք կարող գնահատական տալ, որ վարչապետը մերկապարանոց հայտարարություն է արել։ Գուցե լավ էլ հիմնավոր է, ու դրանով կալանավորված մարդիկ կան։

Իսկ ինքը կարո՞ղ է այդպիսի հայտարարություններ անել՝ առանց հիմքեր ներկայացնելու, առանց փաստերի։

Ես որ՝ երբեք չէի անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan