Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Կուտակված քաղաքացիները սպասում են, թե երբ կհեռանա Փաշինյանը, որ մտնեն Սարդարապատ․ Տեսանյութ Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ուխտավորաբար Սուրբ Էջմիածին էր այցի եկել մեծահամբավ օպերային երգչուհի, արմատներով հայուհի Մարիա Գուլեգինան․ Լուսանկար, տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Նիկոլը վախեցած ա, դրա համար էլ փակել են Սարդարապատը, ամո՜թ քեզ, էս ի՞նչ բան ա. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Ր. Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ. նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին. Տեսանյութ Ինձ շատ անհանգստացնում է այդ շերտերի և ընտրազանգվածի հետ ապրող, նրան նայող ու լսող, նրանից բան սովորող և նրա կողմից դաստիարակվող սերունդը

Սա չափազանց կարևոր այց է. Իրանի հետ «կատակներ» անելը խիստ վտանգավոր է ադրբեջանաթուրքական դաշինքի համար. Վարդան Ոսկանյան

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։

Հոկտեմբերի 21-ին Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի այցին, նկատեց, որ Իրանին այս պահին ավելի շատ հետաքրքրում է հայ-իրանական հարաբերությունների անվտանգային հարթությունը։ Հաշվի առնելով երկու երկրների համընկնող շահերը, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական դաշինքին դիմակայելու առումով։

«Իրանը մեր բնական դաշնակիցն է, հաշվի առնելով բոլոր կենսական շահերը, որոնք վերաբերում են ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից առաջ մղվող «թուրանական միջանցքին», այն «զանգեզուրյան միջանցք» չէ, այլ թուրքական և առհասարակ Հայաստան-Իրան ցամաքային կապն ընդհատելու։  Ուստի ակնհայտ է, որ առաջնայինն անվտանգային տիրույթն է։

Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանի արտգործնախարարը պետք է այցելի նաև Կապան և մասնակցի իրանական հյուպատոսության բացմանը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ իրանական հյուպատոսության բացումը Սյունիքի մարզում արդեն իսկ պարունակում է աշխարհաքաղաքական ուղերձ՝ ադրբեջան-թուրքական դաշինքին։ Իսկ հյուպատոսության բացումն արտգործնախարարի ձեռամբ՝ այդ ուղերձը մի քանի անգամ հզոր ու ուժգին է դարձնում։

«Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր այց է և ակնհայտ է, որ այցի բովանդակությունը տեղավորվում է երկու պետությունների իրական ընդհանուր շահերի համատեքստում»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ արտգործնախարարի ասածը թափանցիկ ակնարկ էր նաև այն մասին, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետագա շարունակությունը կանխել է նաև Իրանը։

«Տեղեկատվություն կա, որ Աստանայում Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին հստակորեն արձանագրել է այն հանգամանքը, որ ադրբեջանական ագրեսիան պետք է դադարեցվի, հակառակ դեպքում Իրանը շատ կոշտ կարձագանքի դրան։ Դատելով Իրանի կողմից անցկացվող զորավարժությունների սցենարներից, որոնք ակնհայտորեն հարձակողական, անդրսահմանային բնույթ են կրում, իրանական կողմը գործում է ոչ միայն հռետորական մակարդակում, այլև կարող է իրական դաշտում գործել և գործում է։ Հետևաբար՝ Իրանի հետ «կատակներ» անելը խիստ վտանգավոր է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։ Կարծում եմ՝ սա հասկանում են թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում։ Այլ խնդիր է, որ այդ դաշինքը ելնելով սեփական շահերից՝ փորձելու է ամեն գնով խուսափել Իրանի հետ ուղիղ առճակատումից, սակայն փորձ կանի իրականացնել իր այդ թուրանական պատրանքը, ինչը որքանով որ ուղղված է Հայաստանի դեմ, նույնքան էլ Իրանի, նաև Ռուսաստանի դեմ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 18-ի երեկոյան իրանական հեռուստաալիքներով հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին, ասել էր, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում։ «Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,-ասել էր նա։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan