Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ
24
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան7 Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Պատրաստվե՞նք․․․Երևա՞նն ա տալու Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում Լարսը բաց է Գարիկ Մարտիրոսյանի հումորային ռեփը՝ հայերենով. Տեսանյութ Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ 10,5 ժամ ջուր չի լինելու Երգի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Քոնն է սիրտս». Տեսանյութ Նիկոլի հարուստ աշխատակազմը. նախկին նախարարի որդին՝ Փաշինյանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան7 Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո Արմավիրում 47-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ ՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում արձանագրել է շուրջ 542 մլն դրամի խախտում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ «Բլինքենի խոսքից ստացվում է, որ ինչ-որ բան պետք է Հայաստանը զիջի, որը չի ցանկանում զիջել, բայց այդ ճնշումը Հայաստանի վրա կա». Սուրեն Սարգսյան ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Այս իշխանությունների միակ գերագույն արժեքը փողն է. Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ

Սա չափազանց կարևոր այց է. Իրանի հետ «կատակներ» անելը խիստ վտանգավոր է ադրբեջանաթուրքական դաշինքի համար. Վարդան Ոսկանյան

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։

Հոկտեմբերի 21-ին Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի այցին, նկատեց, որ Իրանին այս պահին ավելի շատ հետաքրքրում է հայ-իրանական հարաբերությունների անվտանգային հարթությունը։ Հաշվի առնելով երկու երկրների համընկնող շահերը, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական դաշինքին դիմակայելու առումով։

«Իրանը մեր բնական դաշնակիցն է, հաշվի առնելով բոլոր կենսական շահերը, որոնք վերաբերում են ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից առաջ մղվող «թուրանական միջանցքին», այն «զանգեզուրյան միջանցք» չէ, այլ թուրքական և առհասարակ Հայաստան-Իրան ցամաքային կապն ընդհատելու։  Ուստի ակնհայտ է, որ առաջնայինն անվտանգային տիրույթն է։

Դատելով առկա տեղեկատվությունից, Իրանի արտգործնախարարը պետք է այցելի նաև Կապան և մասնակցի իրանական հյուպատոսության բացմանը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Ըստ իրանագետի՝ իրանական հյուպատոսության բացումը Սյունիքի մարզում արդեն իսկ պարունակում է աշխարհաքաղաքական ուղերձ՝ ադրբեջան-թուրքական դաշինքին։ Իսկ հյուպատոսության բացումն արտգործնախարարի ձեռամբ՝ այդ ուղերձը մի քանի անգամ հզոր ու ուժգին է դարձնում։

«Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր այց է և ակնհայտ է, որ այցի բովանդակությունը տեղավորվում է երկու պետությունների իրական ընդհանուր շահերի համատեքստում»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ արտգործնախարարի ասածը թափանցիկ ակնարկ էր նաև այն մասին, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետագա շարունակությունը կանխել է նաև Իրանը։

«Տեղեկատվություն կա, որ Աստանայում Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին հստակորեն արձանագրել է այն հանգամանքը, որ ադրբեջանական ագրեսիան պետք է դադարեցվի, հակառակ դեպքում Իրանը շատ կոշտ կարձագանքի դրան։ Դատելով Իրանի կողմից անցկացվող զորավարժությունների սցենարներից, որոնք ակնհայտորեն հարձակողական, անդրսահմանային բնույթ են կրում, իրանական կողմը գործում է ոչ միայն հռետորական մակարդակում, այլև կարող է իրական դաշտում գործել և գործում է։ Հետևաբար՝ Իրանի հետ «կատակներ» անելը խիստ վտանգավոր է ադրբեջանաթուրքական դաշինքի համար։ Կարծում եմ՝ սա հասկանում են թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում։ Այլ խնդիր է, որ այդ դաշինքը ելնելով սեփական շահերից՝ փորձելու է ամեն գնով խուսափել Իրանի հետ ուղիղ առճակատումից, սակայն փորձ կանի իրականացնել իր այդ թուրանական պատրանքը, ինչը որքանով որ ուղղված է Հայաստանի դեմ, նույնքան էլ Իրանի, նաև Ռուսաստանի դեմ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 18-ի երեկոյան իրանական հեռուստաալիքներով հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին, ասել էր, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում։ «Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,-ասել էր նա։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan