Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու որոշմանը

Դիտել նաև
«Հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ»․ Չավուշօղլու
Չավուշօղլուն բնական է համարում նախապայմանը հայ–թուրքական հարաբերություններում
Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի գրառմանը
Շվեդիան եւ Ֆինլանդիան դեռ չեն կատարել Թուրքիայի բոլոր պայմանները. Չավուշօղլու
Եթե Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունները, ապա կդառնա տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը․ Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու որոշմանը։
«Առանց որոշման, Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։ Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ դա դիտարկում է որպես անձնական որոշում. «Դա ԵԱՀԿ առաքելությունը չէ, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման ուղիներն ու մեխանիզմները հայտնի են։ Նման որոշումների դեպքում այդ հարցը չի կարող լուծվել։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, այստեղ պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից»։