ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլիքենի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առաջիկայում պլանավորվող ռազմավարական մեխանիզմների քննարկմանը նվիրված հանդիպման նախապատրաստական գործընթացը, պաշտպանողական զինտեխնիկայի արտադրության ոլորտում առկա համագործակցությունը և Նյու-Յորքում գտնվող Թուրքիայի տան վրա տեղի ունեցած հարձակմանը վերաբերող հարցեր:
Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Թուրքիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու գործընթացին և ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ Ստամբուլում կնքված համաձայնագրին առընչվող մի շարք հարցեր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում