Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է
21
«Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Պատերազմ Արցախում
Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը Փաշինյան-Էրդողան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց. Արթուր Սուքոյան Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Գնացել է մեզ հանձնելու․ «Կարճ ասած» Փաշինյանի շահերի սպասարկման «ոստիկանների» կողմից «Սրբազան պայքարի» աջակիցների ձերբակալությունները ոգևորել են ՔՊ-ի բարեկամ ադրբեջանական լրատվամիջոցներին Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ. «Հետք» Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Փաշինյանն Էրդողանին հրավիրելու է Հայաստան Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը

Թբիլիսիում հայերեն արձանագրություններով տապանաքարեր են հայտնաբերվել

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երկու տապանաքար:

Այս մասին ասվում է Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Նախարար Թեա Ծուլուկիանի շնորհիվ անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը, և անմիջապես հրավիրել են խորհրդակցելու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբությանին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանին: Տարածք են հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։ Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական մշակութային ժառանգության մասնագետ Լևոն Չիդիլյանը, քաջ ծանոթ լինելով վանքի պատմությանը և պանթեոնում թաղված աճյունների դասավորվածությանը, առաջին օրվանից մասնակցել և հետևել է պեղումների ամբողջ գործընթացին՝ տրամադրելով արխիվային նյութեր հնեաբաններին: Հնագետներն աշխատել են նաև նախարարության ներքին բակի այլ հատվածներում և հայտնաբերել հինգ դամբարան։ Նրանցից երկուսը հայտնաբերվել է մարմարե տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունների տեսքով»,-ասվում է տեքստում:

Տապանաքարերը պատկանում են Թիֆլիսի վանքի մայր տաճարի ավագ քահանա Տեր Հովհաննես Տեր Պողոսյանին ու նրա կնոջը` Քալի Բեկտաբեկովային։ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Վիրահայոց թեմի միջնորդությամբ, Վրաստանի կառավարությունը աջակցել է, որպեսզի շիրիմները և տապանաքարերը տեղափոխվեն Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Լևոն Չիդիլյանի առաջարկը պեղումները շարունակելու ընդունվել է: Նախարար Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ 2023 թվականի հունվարից տվյալ հատվածի ողջ տարածքում կիրականացվեն պեղումներ: Ապագա պեղումների վայրում թաղված են եղել Ալեքսանդր և Դարիյա Մանթաշյանները, Հովհաննես, Մարիամ, Կոնստանտին Խատիսյանները, Թիֆլիսի քաղաքագլուխներ Ալեքսանդր Մատինյանցը և Պողոս Իզմաիլովը և ուրիշներ: Գործընթացը շարունակվելու է:

Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում 1430-1938 թվականներին գործել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին (կառուցված՝ 14-րդ դարում.), որը կոչվել է նաև Վանքի Մայր Տաճար կամ Հարանց վանք: Ժամանակին եռագմբեթ վանական հսկայական համալիրը ներառել է վանահոր երկհարկանի շենքը, Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանը, կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Տեղում հուղարկավորվել են նաև ժամանակի մեծերը՝ օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ: Խորհրդային տարիներին, ի թիվս մյուս եկեղեցիների, ավերվել ու ոչնչացվել են նաև վանքի համալիրն ու պանթեոնը, իսկ տապանաքարերն օգտագործվել որպես շինանյութ ու սալիկ` տեղի ու քաղաքի այլ շենքերը կառուցելիս: Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան և երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որն այսօր բնակելի շենքի հատվածն է կազմում, տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի մշակույթի նախարարության շենքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan