«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Պատերազմ Արցախում
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Տիգրան Ավինյանի մայրը ավելի քան 9 հա հող է գնել Արմավիրում

«Civilnet»-ը գրում է. «Նախկին փոխվարչապետ, Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում։ Խլղաթյանը հողերի սեփականատեր է դարձել երկու ընկերություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով։ Հողամասերը պատկանում են «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» և «Սաննի հաուզ» ընկերություններին։ Գործարքներն իրականացվել են ու իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել 2018-ի օգոստոսին և 2020-ի սեպտեմբերին, այն ժամանակ, երբ Ավինյանը փոխվարչապետ էր։ Երկու հողամասերը կողք կողքի են։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ Խլղաթյանը բնակարան ու ավտոկայանատեղի էր ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում։

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.». Ավինյանի ծնողները միմյանցից տարածք են վարձակալում

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին որպես անասնամթերման գրասենյակ։ Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետերը եղել է Թելման Ավետիսյանը, որը հիմնադրումից մի քանի ամիս անց ընկերությունը վաճառել է գործարար Արսեն Գալստյանին։ Գալստյանը մինչ 2018-ը ընկերությունում ունեցել է մոտ 70 տոկոս բաժնեմաս։ 10 տոկոսի չափով ընկերությունում բաժնեմաս են ունեցել նրա գործընկերները՝ Հրաչյա Մարգարյանը, Էդուարդ Աբրահամյանն ու Արսեն Ասլանյանը։ Հետագայում այս բոլոր անձանց բաժնեմասերն անցել են Ավինյանի մորը, որը ներկայում «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.»-ի միանձնյա սեփականատերն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 70 միլիոն դրամ է։ Բաց աղբյուրներում եղած տեղեկությունների համաձայն՝ 2017-ին ընկերությունը հողի հարկի վճարման հետ կապված խնդիրներ է ունեցել Էջմիածնի քաղաքապետարանի հետ․ հարուցված վարույթի շրջանակում ընկերությունից քաղաքապետարանը պահանջել էր 1,5 միլիոն դրամի պարտքը մարել։ Ըստ «Դատալեքս» հարթակի՝ մինչ այդ էլ՝ 2013-ին, Էջմիածնի քաղաքապետարանը 4,1 միլիոն դրամ էր պահանջել, բայց հայցը վարույթ չէր ընդունվել։

2019-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի համապատասխան որոշումով Հասմիկ Խլղաթյանի ընկերությանը պատկանող հողամասին տրամադրվել է հասցե։ Կադաստրի կոմիտեի փաստաթղթերի համաձայն՝ հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 5,2 հեկտար է՝ արդյունաբերական, արտադրական նպատակային նշանակությամբ։ Հողամասում կան 568 քմ մակերեսով արտադրամաս, 148 քմ մակերեսով գրասենյակ, ջրավազան, պահակակետեր, օժանդակ շինություններ, տարածքը պարսպապատ է։ Այս տարվա ապրիլին Տիգրան Ավինյանի մայրը հողամասը վարձակալության է հանձնել «Իրիգեյթ» ընկերությանը, որի սեփականատերը նրա ամուսինն է՝ Արմեն Ավինյանը։ Վարձակալության է տրամադրվել այս հողամասից 1,7 հեկտարը՝ 25 տարով։ Ամսական վարձավճարը ամուսինների միջև կազմում է 240 000 դրամ։

«Իրիգեյթ»-ը զբաղվում է չրերի արտադրությամբ, նաև՝ ոռոգման համակարգերի ներդրմամբ։ «Իրիգեյթ»-ն է արտադրում «Չիրուչամիչ» բրենդի չրերը։ Ինչպես նշվում է արտադրանքի կայքում՝ իրենք նպատակ ունեն զարգացնելու արևային չորացման ժամանակակից տեխնոլոգիաները և արտահանել բարձրակարգ հայկական չրեր։ «Իրիգեյթ»-ի հիմնադիր ու տնօրեն եղել է Տիգրան Ավինյանը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ այժմ «Իրիգեյթ»-ի բաժնետերը Տիգրան Ավինյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը։ 2018-ին «Հետք»-ը պարզել էր, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը 35 000 դոլար էր տրամադրել փոխվարչապետի հետ կապված ընկերությանը՝ չրերի արտադրության համար։ «Իրիգեյթ»-ի հետ պայմանագիր ստորագրվել էր այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։

«Սաննի հաուզ». Հասմիկ Խլղաթյանի մյուս ընկերությունը

Երկրորդ ընկերությունը, որտեղ Հասմիկ Խլղաթյանը միանձնյա բաժնետեր է դարձել, «Սաննի հաուզ»-ն է։ Այն ստեղծվել է 2011-ին, կանոնադրական կապիտալը 27,5 միլիոն դրամ է։ Հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալների համաձայն՝ ընկերությունը զբաղվում է բանջարեղենի ու բոստանային մշակաբույսերի աճեցմամբ։ Հիմնադրման սկզբում ընկերության բաժնետերն է եղել Գոհար Աղաջանյանը։ Վերջինս Արմավիրի մարզի Այգեկ գյուղում հաշվառված է նույն հասցեում, ինչ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի ավագ եղբայրը՝ Վալոդյա Մովսիսյանը։

«Սաննի հաուզ»-ի հիմնումից երեք ամիս անց Աղաջանյանի բաժնեմասերն ամբողջությամբ անցնում են Իրանի քաղաքացի Մորադի Ղահդրիջանի Հոսեինին։ Հետագայում նրան են միանում ու «Սաննի հաուզ»-ում բաժնեմասեր ձեռք բերում Մորադի Ղահդրիջանի Մահմուդը (20 տոկոս), Մոհսեն Նայեբ Մոհամմադին (30 տոկոս) և Մահմուդ Խոդաջուին (30 տոկոս), իսկ 2020-ին նորից ընկերության միանձնյա բաժնետեր է դառնում Մորադի Ղահդրիջան Հոսեինը, որն էլ ընկերությունը վաճառում է Հասմիկ Խլղաթյանին։

«Սաննի հաուզ»-ին է պատկանում Գրիբոյեդով գյուղում գտնվող մոտ 4 հա մակերեսով հողատարածք, որը «Էտալոն Գ.Ա.Մ.Ա» ընկերությանը պատկանող հողատարածքի անմիջապես կողքին է։ 90-ականներին այս հողամասը եղել է «Երևանի ճանշին» պետական ձեռնարկության սեփականությունը։ Այնտեղ տեղակայված է եղել ասֆալտբետոնի գործարան։ 2000 թվականին ձեռնարկությունը մասնավորեցվում է, հետագայում ունեցած պարտքերի պատճառով անցնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, հետո վաճառվում ու ի վերջո ներդրվում է «Սաննի հաուզ»-ի կապիտալում ու դառնում ընկերության սեփականությունը։ Հասմիկ Խլաթյանն ընկերությունը ձեռք է բերել 2020-ի սեպտեմբերին:

Կադաստրային նկարագրի համաձայն՝ հողամասի նպատակային նշանակությունը արտադրական է, հողամասի վրա կա կիսակառույց պահակատուն ու գազաբաշխիչ կայան, պահեստ, երկու ջրավազան, մեկ ուրիշ կիսակառույց ջրավազան, պարիսպ։

***

Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը ներկայացրել էր Տիգրան Ավինյանի ընկերոջ, փոխվարչապետի աշխատակազմի նախկին անդամների մասնակցությունը «Գրոուար» ընկերությունում։ «Գրոուար»-ն ունի արտադրական կանեփի աճեցման լիցենզիա, գործունեություն է ծավալում Մասիսում, ընկերության բաժնետերերից մեկը Ստեփան Մարգարյանն է՝ Ավինյանի ընկերը։ Արտադրական կանեփի մշակման նախաձեռնությունն առաջ էր քաշել Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ եղած ժամանակ, և նրա աշխատակազմն էր համակարգում կանեփի աճեցման իրավական հիմքերը։

Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 23-ին դարձավ Երևանի քաղաքապետի տեղակալ։ Նրա նշանակումն այս պաշտոնում նախատեսվում էր 10 օր առաջ , բայց Ադրբեջանի զինուժի հ հարձակումը Հայաստանի տարածքի վրա հետաձգեց այս որոշման կայացումը։ Եկող տարի Երևանի ավագանու ընտրություններում Ավինյանը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan