Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները. Իբրահիմ Ռաիսի
![Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները. Իբրահիմ Ռաիսի](/timthumb.php?src=/disc/21-09-22/8ca025d14e7173fbd9cbeae7964e248f.jpg&w=450)
Դիտել նաև
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը
Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար
Իրան. թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը, երկրորդ փուլ կլինի
Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարաձգվել է
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձը տարածել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Այս ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանը իր հարևանների հետ քաղաքականության շրջանակներում առանձնակի կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, և պատրաստ է խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերություններն՝ օգտագործելով ընդհանուր պատմական, մշակութային ընդհանրությունները։