Տավուշի մանկապատանեկան երգչախումբը հիացրեց իր ելույթով

Տավուշի թեմի համար խորհրդանշական արտահայտությունները՝ Տավուշ, ՏաՀույս, ՏաՈւժ, արմատացած են թեմի մանկապատանեկան երգչախումբի երեխաների մեջ։ Նրանց քրտնաջան աշխատանքն ու մե՜ծ հույսը տվեցին իրենց պտուղները` ապացուցելով, որ երազանքներն իրականանում են։
Հռչակավոր կիթառահար, Queen խմբի անդամ Բրայան Մեյը համացանցում մի հրապարակում արեց, որտեղ երեխաների տավուշյան ելույթի մի հատվածից տպավորված` հրավիրեց փոքրիկներին միասին ելույթ ունենալու մեծ բեմից։
Երեխաների երազանքն իրականություն դարձնելու գործին միացավ նաև «Ամերիաբանկը», և Սեպտեմբերի 7-ին՝ «Starmus VI» փառատոնի 3-րդ օրը, Մարզահամերգային համալիրի մեծ բեմում երեխաները երգեցին Queen ռոք խմբի հիթային երգերն ու հուզեցին հազարավորների սրտերը։ Ավելի քան 100 կմ ճանապարհ անցնելով՝ երեխաները հասան իրենց երազանքին և ելույթ ունեցան մեծ բեմում, հռչակավոր աստղերի կողքին։
