Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը քննադատել է նրա նիհարելու դասընթացները

Դիմահարդար Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Վահիկ Մարտիրոսյանը, նրան մեղադրել է ստելու մեջ եւ քննադատել նրա նիհարելու դասընթացները։
«Ինձ մի տեսանյութ ուղարկեցին, որը պատմում էր, թե ինչպես մարդիկ ինքնուրույն չեն կարողացել նիհարել եւ դիմել են վիրաբույժների օգնությանը, բայց այդուհանդերձ փորձում են հետաքրքրել հանրությանը իրեն նիհարելու ծրագրերով։ Ես ձեզ կասեմ, թե ինչպես եմ նիհարել ... Իմ գաղտնիքները ... Բլա բլա ... Դա պարզապես սրտխառնոց է առաջացնում։ Որքա՞ն երկար կարող եք շարունակել ստել ինքներդ ձեզ եւ ձեր բաժանորդներին: Հուսով եմ խիղճ ու քաջություն կունենաք մի օր խոստովանելու, որ դուք, սիրելիներս, վիրահատվել եք»,- հայտարարել է Վահիկը։
Ինքը՝ դիմահարդարը, չի հերքում, որ պառկել է վիրաբույժների դանակի տակ։ Սակայն միջամտությունը, ըստ նրա, պահանջվել է միայն թուլացած մաշկը վերացնելու համար։