Հայ ընտրողներն ԱՄՆ-ում շուրջ 1 միլիոն են. Դեմոկրատական վարչակազմն ու օրենսդիրը յուրաքանչյուր հայկական ձայնի համար պայքարելու է
Դիտել նաև
Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան
««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են: Կոնգրեսն այժմ ամբողջությամբ դեմոկրատների ազդեցութան տակ է: Նոյեմբերի 8-ի ընտրությունները կենաց մահու կռիվ է լինելու հանրապետականների և դեմոկրատների միջև, քանի որ դրանց արդյունքները լուրջ հիմքեր են դնելու 2024թ. նախագահական ընտրութունների համար՝ այդ թվում Թրամփի վերադարձի առումով:
Հայ ընտրողներն ԱՄՆ-ում շուրջ 1 միլիոն են:
Դեմոկրատական վարչակազմն ու օրենսդիրը յուրաքանչյուր հայկական ձայնի համար պայքարելու է: Գալու են մեր դուռը՝ ձայն խնդրելու: Հիշեցնելու են Ցեղասպանության ճանաչման փաստը, տալու են նոր խոստումներ:
Եվ առաջինը Նենսի Փելոսին է գալու:
#շարունակելի
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից